Loading...

Articles

Ինչո՞ւ էր հայ զինվորներին արգելվել կրակել հակառակորդի մոտեցող զորքի ուղղությամբ

20:38, Tuesday, 14 June, 2016
Ինչո՞ւ էր հայ զինվորներին արգելվել կրակել հակառակորդի մոտեցող զորքի ուղղությամբ
     Երեկ համացանցում մի տեսանյութ տարածվեց, որը ենթադրվում է՝ իրականացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը՝ ապրիլի լույս 2-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում: Դրանում երեւում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլատվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք: ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում են հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով ավելի է առաջ գալիս: «Ժողովուրդ» -օրաթերթը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանից փորձեց պարզել, թե ինչու զինվորներին չեն թույլատրել կրակել: «Քեզ թվում է, որ այդ հարցին պետք է պատասխանեմ ե՞ս: Կարծում եմ՝ որպեսզի դուք՝ լրագրողներդ, հասարակության մեջ թյուրիմացություն չմտցնեք, պետք է լսեք այն պաշտոնյային, որը որոշում կայացնելու իրավունք ունի: Այսօրվա բանակի հրամանատարը այդ հարցերին պատասխանել է, եւ եթե անհրաժեշտ լինի, նորից կպատասխանի», - ասաց փոխնախարար Հակոբյանը»:
     Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
    
    
Source: ArmLur.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1043 | 0 | 0
Facebook