Loading...

Articles

Աշխարհի ամենաարագաշարժ կենդանին սլանում է 2090 կմ/ժ արագությամբ

10:27, Tuesday, 07 June, 2016
Աշխարհի ամենաարագաշարժ կենդանին սլանում է 2090 կմ/ժ արագությամբ
     Քալիֆորնիական քոլեջի ուսանող Սամուիլ Ռուբինն իր ուսումնասիրություններով ցույց է տվել, որ աշխարհի ամենաարագ կենդանին ոչ թե հեպարդն է, այլ քալիֆորնիական «պարատասոթոմուս մաքրոփալիփս» անունով տիզն է, որը քունջութի սերմի չափ է։ Այս միջատը 1 վայրկյանում անցնում է այնքան տարածություն, որ 322 անգամ գերազանցում է սեփական մարմնի երկարությունը։ Այդ ցուցանիշն արագության ավանդական միավորներով արտահայտելով` կստացվի, որ այս միջատը 2090 կմ/ժ արագություն է զարգացնում։
     Միջատների շարքում նախկին ռեկորդակիրը համարվել է ցատկոտող բզեզը, որ 1 վայրկյանում անցնում է սեփական մարմնի երկարությունը 171 անգամ գերազանցող տարածություն։ Համեմատության համար նշենք, որ հեպարդի արագությունը 95 կմ/ժ է, այսինքն նա մի վայրկյանում անցնում է սեփական մարմնի երկարությունը միայն 16 անգամ գերազանցող տարածություն։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4246 | 0 | 0
Facebook