Loading...

Articles

Երեխաների պաշտպանության օր

23:01, Wednesday, 01 June, 2016
Երեխաների պաշտպանության օր

Արտենիի միջնակարգ դպրոցում մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց երեխաների պաշտպանության օրը: Երգ, պար, ասմունք ու բարձր տրամադրություն: Ապա դպրոցի միջանցքում անցկացվեց կավճանկարչություն: Երեխաները նկարեցին արև, ծաղիկ, Մասիս սար, եռագույն դրոշ, գիրք, ոմանք՝ ուղերձ հղեցին հայ զինվորին ու հայոց բանակին, իրենց ընկերներին ու ծնողներին: Հետաքրքիր միջոցառոմ էր, որը նպաստեց աշակերտների ինքնադրսևորմանը, արտահայտմանը, ձևավորեց մտքերը քննարկելու կարողությունների զարգացմանը: Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն՝ Մ. Շատոյանը շնորհավորեց երեխաներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով արև օրեր, խաղաղություն ու անսահման երջանկություն:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3336 | 0 | 0
Facebook