Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին

19:50, Saturday, 30 April, 2016
Բաց նամակ Հովիկ Աբրահամյանին և Սեյրան Օհանյանին

Լուրեր.com-ը գրում է «Մի խումբ ուսանողներ շարունակում են մտահոգվածություն հայտնել Հայաստան-Արցախ ռոումինգային զանգերի սակագների թանկ լինելու վերաբերյալ։ Ուսանողներից Արմինե ՄիքայելյանըԼՈՒՐԵՐ.com-ի խմբագրություն է ուղարկել բաց նամակներ ուղղված ՀՀ բջջային օպերատորներին, Պնախարար Սեյրան Օհանյանին և Կառավարությանը։ Մեզ հետ զրույցում ուսանողուհին հույս հայտնեց, որ իրենց կոչերը և բաց նամակները անպատասխան չեն մնա։

Ստորև ներկայացնում ենք բաց նամակը Պնախարար Սեյրան Օհանյանին։ Նույն բովանդակությանբ նամակներ ուղղված են բջջային երեք օպերատորներին և ՀՀ կառավարությանը, ի դեմ վարչապետ Հովիկ Աբրահամյանի։

«Հարգելի՛ պարոն Օհանյան, Հայաստանի Հանրապետության բջջային երեք օպերատորներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ), «Յուքոմ» -ը և «ՎիվաՍել ՄՏՍ» -ը, hաշվի առնելով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայքով Հայոց հաղթական բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև լայնամասշտաբ ռազմական գործողությունները, իրենց աջակցությունը ևս ցուցաբերեցին:

Վերջիններս տարածել էին հաղորդագրություն, համաձայն որի՝ ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ/րոպե: Սակայն, ապրիլի 15-ին վերոնշյալ երեք օպերատորները տարածում են ևս մեկ հաղորդագրություն, որ ապրիլի 18-ին ժամը 00: 00-ից սկսած ընկերությունների շարժական հեռախոսակապի բաժանորդների համար Արցախում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ու տեղական ցանցեր ելքային զանգերի, ինչպես նաև «SMS» հաղորդագրությունների համար նախկին 45 դրամ/րոպե սակագնին կվերադառնան:

Սա հասարակության մեջ ինչպես սկզբում դրական, այնպես էլ հետո բացասական արձագանք գտավ: Եվ hիմա այն լուրջ մտահոգությունների առիթ է դարձել, քանի որ ինչպես ծնողներն իրենց զինվորների, այնպես էլ զինվորներն իրենց ընտանիքի անդամների հետ չեն կարողանում խոսել սակագնի թանկացման պատճառով, ինչն այս օրերին օդ ու ջրի պես անհրաժեշտ է նրանց: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ դա բիզնես է, շահ է, բայց խոսքը սահմանապահ զինվորների մասին է, մեր ու ձեր հանգիստն ապահովող զինվորների. չէ՞ որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունները դեռ չեն ավարտվել...

Մենք լիահույս սպասում ենք այս հայրենանվեր գործի դրական արձագանքին. չէ՞ որ Հայրենիքն սկսվում է սահմանից...» ։

Մի խումբ ուսանողների կողմից» »:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7292 | 0 | 0
Facebook