Loading...

Articles

Google-ն ու Fiat Chrysler-ը միասին ինքնակառավարվող ավտոմեքենաներ կստեղծեն. լրատվամիջոցներ

16:31, Friday, 29 April, 2016
Google-ն ու Fiat Chrysler-ը միասին ինքնակառավարվող ավտոմեքենաներ կստեղծեն. լրատվամիջոցներ
    
    
    

Google համացանցային հսկան և Fiat Chrysler ավտոարտադրողը հասել են ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծման համատեղ աշխատանքի վերաբերյալ համաձայնությունների մշակման եզրափակիչ փուլին, գրում է The Verge-ը։


    

Համաձայնությունների ձեռքբերման աշխատանքն ընթացել է վերջին մի քանի ամիսներին, և ընկերությունները պատրաստ են դրանց ստորագրմանը, հայտնել է աղբյուրը: Երկու կորպորացիաների մամուլի ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկատվությունը։


    

Google-ն արդեն երկար ժամանակ զբաղվում է ավտոմոբիլային արտադրության ոլորտում ռազմավարական գործընկերոջ որոնմամբ։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում Ford-ի հետ հնարավոր համագործակցության մասին, բայց մինչ այժմ այդ լուրերը չեն հաստատվել:


    

«Բոլոր ավտոմոբիլային ընկերությունները փորձում են տեխնոլոգիաների տարածք մուտք գործել, որովհետև գիտեն, որ նրանց ապագան դրանից է կախված», - ասել է Kelley Blue Book ընկերության վերլուծաբան Կառլ Բրաուերը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3184 | 0 | 0
Facebook