Loading...

Articles

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզը

00:14, Saturday, 16 February, 2013
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզը

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի իշխանությունները գնահատել են երկնաքարի անկման հետեւանքով առաջացած վնասի չափերը: Նահանգապետ Միխայիլ Յուրեւիչը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ վնասը գնահատվում է 1 մլրդ ռուբլի:

Մարզի առողջապահության նախարար Մարինա Մոսկվիչեւան հայտարարել է, որ երկնաքարի անկումի հետեւանքով տուժել է 985 մարդ, որից 204-ը` երեխա: 43 մարդու, այդ թվում` 13 երեխայի, անհրաժեշտ է եղել հիվանդանոց տեղափոխել: Երկու հոգու վիճակը ծանր է գնահատվում:

Երկնաքարի անկման արդյունքում տուժել են բազմաթիվ շենքեր, այդ թվում` Չելյաբինսկի ցինկի գործարանը, հիվանդանոցներ, տարբեր հաստատություններ:

Փետրվարի 15-ին երկնքում վառ բռնկումն ու պայթյունը նկատել էին Չելյաբինսկի, Սվերդլովսկի, Տյումենի, Կուրգանի մարզերի բնակիչները: Եկատերինբուրգի աստղադիտարանի տվյալներով` երկրի մոտով անցել է աստերոիդը` երկնաքարային անձրեւ առաջացնելով: Որոշ գիտնականներ էլ կարծում են, որ Չելյաբինսկի երկնքում երկնաքար է պայթել:

Ոստիկանները հայտնաբերել են երկնաքարերի երեք խոշոր կտորների անկման վայրերը. դրանցից երկուսը Չելյաբինսկի, մեկը` Զլատոուստովսկի շրաջանում են ընկել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4423 | 0 | 0
Facebook