Loading...

Articles

Սամվելի կերպարը ժամանակակից հայացք

10:43, Friday, 25 March, 2016
Սամվելի կերպարը ժամանակակից հայացք

Այսօր մենք գումարում ենք դատական մի նիստ՝ հարազատ հոր և մոր սպանությունների մեջ մեղադրվող իշխանազն Սամվել Մամիկոնյանի արարքի առնչությամբ: Քրիստոսի ծննդյան 368 թվականին՝ հայոց հրոտից ամսվա տասնիննին, Իշխանաց կղզում սպանվել է նախարար Վահան Մամիկոնյանը, իսկ օրեր անց հայրենի Ողական ամրոցում նույն սրով սպանվել է նրա կինը: Երկու սպանություններն էլ կատարել է նրանց որդին՝ Սամվելը: Սամվելը մի քստմնելի հայրասպան չէր, այլ գաղափարական մարտիկ: Սպանությունը եղել է չկանխամտածված և չի ունեցել այլ հանցակիցներ: Սամվելի հայրը պարսից արքայից ստացել էր նրա կողմից մորթազերծ արված իր սպարապետ եղբոր պալտոնը՝ փոխարենը խոստանալով օժանդակել նրան՝ վերացնելու հայկական կրոնը, լեզուն, սովորույթները, այսինքն՝ վերացնելու հայկական ինքնությունները: Սամվել Վահանի Մամիկոնյանը ազգային նկարագիր ունեցող հայրենասեր գործիչ է, ով պետական մտածողությունը գերադասել է իր արյունակցական կապից: Առ այսօր մնացել է հայրենասիրության բարձրագույն տիպար, սովորեցնում է, թե ինչպես պետք է սիրել հայրենիքը և պաշտպանել պետությունը:

Միջոցառումը կազմակերպել էին Եղվարդի Հ.Թադևոսյանի անվան N2 հիմն. դպրոցի VIIIբ դասարանի աշակերտները և դասղեկ Բ.Առաքելյանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
11368 | 0 | 0
Facebook