Loading...

Articles

Կառավարությու՞նը, թե՞ հենց ինքը` մարդը

21:59, Thursday, 14 February, 2013
Կառավարությու՞նը, թե՞ հենց ինքը` մարդը

Մի քանի անցորդներ, պատասխանելով հարցմանը, թե որն է արդյոք ներկայումս անապահով ընտանիքների առկայության պատճառը, մեղադրում են կառավարությանը:

Պ.Ե. հենց մեկն է այդ անապահովներից. թոշակառու է, ստանում է 24000 դրամ և վճարելով կոմունալ վարձերը՝ այլևս չի կարողանում առօրյա ծախսերն ու պարտքերը լուծարել: Իսկ տարեց մարդիկ ստանում են չնչին թոշակ, որը նույնիսկ չի բավարարում նրանց կոմունալ սպասարկմանը, որն էլ առաջին նախադրյալն է՝ մեղադրելու այժմյան կառավարությանը: Կան այնպիսի երիտասարդ ընտանիքներ, որոնք աշխատունակ են, սակայն նվազագույն աշխատավարձի պատճառով չեն աշխատում և նախընտրում են զարտուղի ճանապարհներով գումար վաստակել:

Կան նաև չկայացած ընտանիքներ, որտեղ, օրինակ, հայրը հարբեցող է, իսկ կինը, չկարողանալով պահել իր երկու անչափահաս երեխաներին, դիմում է անբարո քայլերի: Ծայրահեղ դրության պատճառով ավագ որդին չի շարունակում ուսումը և մորն ու դպրոցական քրոջը ֆինանսապես աջակցելու համար ամեն տեսակի փողոցային աշխատանք է կատարում:

Իսկ ա՛յս դեպքում ու՞մ մեղադրել՝ կառավարությա՞նը, թե՞ մարդուն, որը, թույլ գտնվելով, հանձնվում է և բռնում կործանման ճանապարհը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3760 | 5 | 0
Facebook