Բոլորս էլ կյանքի բերումով ուենք բազում նպատակներ, մեծ և փոքր, դյուրին և խրթին: Բայց միևնույն է բոլորս էլ, անկախ մեր երազանքի բովանդակությունից, ցանկանում ենք մի բան, որ այն կատարվի: Առաջին հերթին երազանքը առաջանալուց հետո երևի թե բոլորս էլ ջանասիրաբար գործում ենք` երազանքը իրականացնելու համար, բայց որոշ ժամանակ անց այն ցանակությունը, որ կար երազանքին հասնելու համար, նվազում է, իսկ որ՞ն է դրա պատճառը: Պատճառը պետք չէ գտնել արտաքին կյանքում, այլ այդ խնդիրը հենց մեր մեջ է: Քանի որ մենք չենք կարողանում ապրել մեր նպատակներով: Ապրել նպատակներով, նշանակում է օր ու գիշեր մտածել դրան տանող ճանապարհների մասին: Օրերով պատկերացնել, թե ինչ երջանկություն կլինի, եթե կատարվի քո բոլոր նպատակները: Եւ հենց այդ բերկրանքն էլ կտա քեզ ուժ` առաջ գնալու համար:
LifeԲԼՈԳ - Ամեն ինչ կյանքի մասին: