Loading...

Articles

Մարդիկ 'Տպավորություն ստեղծելու համար մի կործանեք իրականությունը

14:38, Wednesday, 24 February, 2016
Մարդիկ 'Տպավորություն ստեղծելու համար մի կործանեք իրականությունը

Ամեն ինչ հեռվից երբ նայում ես սովորաբար լավ է երևում: Բոլորս ցույց ենք տալիս որ խնդիրներ չունենք, կյանքը ուրախ է, հեշտ ու նմանատիպ բաներ: Մարդկանց մի հատված ամեն ինչի կդիմի, միայն թե «ճոխ» կարծիք ձևավորվի իր մասին հասարակության մեջ, որը իմ կարծիքով ավելի շատ տարիքային ցենզի հետ է կապված: Քաղաքական նշանավոր գործիչներից մեկն ասել է ՝ հասարակական կարծիքով կարելի է հասնել ամեն ինչի, իսկ առանց հասարակական կարծիքի՝ ոչնչի: Տեսնելով յուրաքանչյուրս կյանքի այս դրվածքը, կամ չգիտեմ այսպես կոչված «կյանքի դիմակը» - մենք ինքներս մեզ հարց ենք տալիս, գուցե մեզ մոտ է ամեն ինչ դժվար ? գուցե մեզ մոտ է միայն խնդիրներ ? գուցե մենք ենք միայն դժվար ճանապարհ անցնում նպատակին հասնելու համար ? և նմանատիպ հարցադրումներ, որը համոզված եմ յուրաքանչյուրս տալիս ենք ինքներս մեզ կյանքի այս պայմաններում: Մարդիկ " այդպես մի մտածեք, ..Ես մտածում եմ որ կայացած մարդը պետք է ապրի ռեալ ու գիտակցի որ յուրաքանչյուրս ունի իր խնդիրները, որը մեզ ուղեկցում է ամբողջ կյանքի ընթացքում, այնպես որ պետք չէ
     «ԴԻՄԱԿՈՎ» ապրել այդպես ավելի լավ կլինի թե հոգեբանորեն, թե ամեն կերպ ու մարդը իրեն բավարարված կզգա և հոգսերը հեշտ կհաղթահարի: Եթե կլինեն մարդիկ որ կհակադարձեն իմ գրածին, օրինակ նշեմ -Երբ ինչ որ մարդ ձեռք է բերում շատ թանկարժեք մի ավտոմեքենա և մտերիմները հեռվից տեսնելով մտածում են թե այդ անձը բնականաբար շատ ճոխ է ապրում: Սակայն մի ամիս հետո տեսնում են ուրիշ պատկեր - բանկ, տան վաճառք, ավտոմեքենայի աճուրդ, մնացածի մասին էլ չեմ խոսում, այսինքն երեվի հասկացաք ինչի մասին է խոսքը: Այսպիսի մի խոսք կա չէ _ «Ոտքդ Յորղանիդ Գյորա քցի» . այնպես որ մարդիկ ապրեք ռեալ և իրական, ու տպավորություն ստեղծելու համար մի կործանեք իրականությունը .......

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4402 | 0 | 0
Facebook