Loading...

Articles

Թուրքիան մեղադրում է Սիրիայի քրդերին սարսափելի հարձակման համար

18:55, Monday, 22 February, 2016
Թուրքիան մեղադրում է Սիրիայի քրդերին սարսափելի հարձակման համար

Թուրքիայի նախագահը ասում է, որ ըստ փաստերի Սիրայում գտնվոր YPG (Քուրդ Ժողովրդական ինքնապաշտպանության) ջոկատներն են եղել չորեքշաբթի օրը Անկարայում իրականացված սարսափելի ռմբակոծությունների պատճառը։

Նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ասել է, որ նրանց օգնել են Թուրքիայի իրավազուրկ Քրդական աշխատավորական կուսակցությունը։ Նա նաև ասաց, որ հարձակաման հետևանքով տասնչորս մարդ ձերբակալվել են զինվորական պահակախմբի կողմից։ Հինգշաբթի օրը Թուրքիայի հարավ-արևելքում մեկ այլ պահակախումբ է հարվածի ենթարկվել, որի հետևանքով վեց դասակ է սպանվել։

«Սգում են Անկարայի մահը»

Չորեքշաբթի օրը Անկարայում իրականացված պայթյունի թիրախը պահակախումբն էր, քանի որ այն կառավարության շենքի մոտ էր գտնվում։

28 մարդ է մահացել, որոնցից 20-ը զինվորական անձնակազմից էին, 61 մարդ վիրավորվել է։

«Զոհերի ընտանիքները հավաքվել էին Թուրքիայի մայրաքաղաքում գտնվող դատաբժշկական կենտրոնի գրասենյակի մոտ ՝ սպասելով, որ բերեն իրենց հարազատների մարմինները, որպեսզի հողին հանձնեն» - հայտնել է BBC-ի թղթակից Յոլանդ Նելը։

Ավելի վաղ վարչապետ Ահմեդ Դավիթօղլուն հայտնել է, որ Անկարան ռմբակոծողը Սալիհ Նեկարն է եղել։ Նա Սիրիայի և Սիրիա-Քրդական ազգային պաշտպանության միության անդամ է։

«Հարձակման և YPG-ի միջև ուղիղ կապ կա, - ասել է Դավիթօղլուն՝ ավելացնելով, որ Թուրքիայում գտնվող PKK-ի զինյալները օգնել են YPG-ին ։YPG-ի քաղաքական ներկայացուցիչը հերքել է իր մասնակից լինելու մեղադրանքները՝ասելով, որ Թուրքիան իր թշնամին չէ» ։

«PKK-ի գլխավոր անդամն ասել է, որ չգիտի, թե ով է պատասխանատու դրա համար», -տեղեկացնում է Reuters տեղեկատվական գործակալությունը։ Բայց նախագահ Էրդողանը հեռուստացույցով ելույթ ունենալիս ասել է, որ եթե անգամ YPG-ի կամ PKK-ի առաջնորդները հերքում են, որ առնչություն ունեն հարձակման հետ, վարկած կա մտածելու, որ նրանք են կանգնած դրա հետևում։ Ասաց, որ հույս ունի, որ դա կհամոզի Թուրքիայի՝ երկու խմբի բաժանված դաշնակիցներին միանալ։

PKK-ն, որը 1984-թ ից սկսած կռվում է քրդերի անկախության համար, Թուրքիան և նրա արևմտյան դաշնակիցները համարում են ահաբեկչական խմբավորում։ Թուրքիան YPG-ն նույնպես ահաբեկչական խմբավորում է համարում, բայց նրա դաշնակիցները՝ ներառյալ Միացյալ նահանգները, օժանդակել են Իսլամական Պետության դեմ մղված նրանց պայքարին» ։

Source: bbc
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2538 | 0 | 0
Facebook