Ամբողջ առաջին դասարանը սովորում է ժեստերի լեզուն խուլ դասընկերոջ հետ շփվելու համար
12:26, Friday, 19 February, 2016
Source: odditycentral.com
Like
0
Dislike
0
3834 | 0 | 0 | 0
Սարաևոյի մի դպրոց խորագրեր է պատրաստում ոչ միայն խուլ աշակերտներ ընդունելու, այլ նաև իր ամբողջ դասարանին ժեստերի լեզուն ուսուցանելու մասին, որը թույլ կտա նրանց ավելի լավ շփվել նրա հետ: Այս հուզիչ պատմությունը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերին, երբ Միրզանա Քորալիքը դիմել է իր հարևանությամբ գտնվող հիմնական դպրոցը իր` լսողական հաշմանդամություն ունեցող վեց-ամյա որդուն` Զեյդին ցուցակագրելու համար: Ուսուցիչը` Սանելա Լյումանովիչը, գրեթե անմիջապես ընդունել է, սակայն դպրոց հաճախելու առաջին օրը նա նկատել է, որ Զեյդը, ինքն իրեն նստած, չի կարողանում շփվել իր դպրոցական ընկերներից որևէ մեկի հետ: Սանելան, որոշելով մի լուծում գտնել, փորձում էր իր մեջ մի քանի հնարքներ և ժեստեր զարգացնել: Բայց մի երեխայի ծնող ավելի լավ միտք առաջարկեց` ամբողջ դասարանը Զեյդի հետ ժեստերի լեզուն սովորելու վերաբերյալ: Այսպիսով նրանց միացավ ժեստերի լեզվի ուսուցիչ Անիսա Սետկիք-Սենդիքը, և երեք ամիս անց Զեյդը ուրախությամբ կարողանում էր շփվել իր բոլոր դասընկերների հետ սովորական բաների մասին, ինչպիսին են տնային աշխատանքը և խաղերը: Զեյդի դասարանի մյուս երեխաները նույնպես բավականին երջանիկ են, «Ես սիրում եմ այս լեզուն, և ես նաև կարծում եմ, որ այն օգտակար կլինի, երբ մեծանամ», - ասել Անեսա Սյուզիքը` իր դասընկերներից մեկը: Ինձ դուր է գալիս Զեյդի լեզուն սովորելը, քանի որ ես կարողանում եմ խոսել նրա և այլ խուլ մարդկանց հետ», - ավելացրել է Տարիք Սիյարիքը` մյուսը դասընկերը: Այժմ, ժեստերի լեզուն բավական տարածված է դառնում Օսման Նաքաս տարրական դպրոցում, այլ դասարանների երեխաները նույնպես փորձում են սովորել: «Մենք բոլորս ուրախ ենք, քանի որ նոր լեզու ենք սովորում», -ասել է Սանելան` հավելելով, որ ժեստերի լեզուն հիանալի է, քանի որ այն հնարավորություն է տալիս հաղորդակցվել և նաև օգնում է երեխաներին ավելի սրտացավ դառնալ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Հիմա նա հույս ունի, որ դա կարող է ընդգրկվել պաշտոնական ուսումնական ծրագրի մեջ: Չնայած, որ Բոսնիայում օրենքներ կան, որոնք թույլ են տալիս հաշմանդամություն ունեցող երեխաներին հաճախել բոլոր դպրոցները, գործնականում լիարժեք ինտեգրումը բավականին բարդ է: Անիսայի նման շատ քիչ ուսուցիչներ կան, հիմնականում այն պատճառով, որ կրթության նախարարությունը չի վճարում ժեստերի դասերի համար: Զեյդն իսկապես հաջողակ երեխաներից մեկն է, քանի որ իր դասարանի երեխաների ծնողները առաջարկել են դասերի համար գումար նվիրաբերել: Իհարկե, ոչ բոլոր ծնողները կարող են իրենց թույլ տալ, սակայն Սանսելան գաղտնի է պահում, թե որ ծնողներն են վճարում և ինչքան: «Մենք ուղիներ ենք գտնում», - ասել է Անիսան: «Երեխաները մեծանում են, մենք չենք կարող սպասել, որ ավելի լավ ժամանակներ կգան»: Մինչդեռ Սանսելան կարծում է, որ հաջորդ նպատակը Զեյդին շուրթերի միջոցով կարդալ սովորեցնելն է: «Նա շատ լավ, խելացի երեխա է», - ասել է նա: |
+25 °C |
+16 °C
+29 °C
|
Tomorrow: +28 °C |