Loading...

Articles

Սիրիայում թիրախների ընտրության հարցում Ռուսաստանի հանդեպ ճնշումը մեծանում է

17:03, Sunday, 14 February, 2016
Սիրիայում թիրախների ընտրության հարցում Ռուսաստանի հանդեպ ճնշումը մեծանում է

Ռուսաստանի հանդեպ ճնշումը մեծանում է, որի նպատակն է նրան ստիպել աշխատել միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի որոշեն, թե որ խմբերն են Սիրիայում հարձակում իրականացնում։

ԱՄՆ-ի նահանգապետ Ջոն Քերին շաբաթ օրը ասել է, որ Ռուսաստանի կոմից Սիրիայի վրա հարձակումը «օրինական ընդդիմադիր խմբավորումների դեմ արված քայլ էր» ։

«Ռուսաստանը քննադատորեն է մոտենում այն հարցին, որ հարձակում իրականացնող խմբավորումներին կանգնեցնելու խնդրիը խաղաղ բանակցությունների մի մասն է կազմելու։

Սիրիայի ամբողջական միջազգային օգնության խումբը՝ ներառյալ Ռուսաստանը, որոշել են աշխատել այն բանակցությունների մաս դարձնել, - ասել է Քերին։-Ոչ մի կերպ չենք կարող դադարեցնել ռազմական գործողությունները, մինչև չնստենք և ամեն մի մանրուքի վրա միասին չաշխատենք» ։

Քերին ասաց, որ խմբերը, որոնք ռմբակոծվել են չեն ցանկանա խոսել։ Նա իր մեկնաբանություններն ուղղեց շաբաթ օրը տեղի ունեցած Մյունխենյան համաժողովին։

Այս շաբաթ գերտերությունները որոշեցին դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայում և անմիջապես օգնություն տրամադրել։ Բայց շաբաթ օրը Քերին հայտարարեց, որ խաղաղություն հաստատելու համար շատ բան պետք է անեն։

Սիրիայի քաղաքական պատերազմը հինգ տարի է, ինչ շարունակվում է ՝ ավերելով երբեմնի հիանալի քաղաքները, սպանելով մոտ կես միլիոն մարդու և միլիոնավոր մարդկանց ստիպելով միանալ փախստականների ալիքին, որը, Քերին ընդունում է, որ քայքայում է Եվրոպայի հասարակական կմախքը։

Source: CNN
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2242 | 0 | 0
Facebook