Loading...

Articles

Իրաքի զինվորական ուժերը վերամիավորում են Ռեմադին հիմնական ռազմակայանի հետ

15:50, Sunday, 14 February, 2016
Իրաքի զինվորական ուժերը վերամիավորում են Ռեմադին հիմնական ռազմակայանի հետ

Բանակը ասել է, որ երեքշաբթի օրը իրաքյան ուժերը Իսլամական Պետության զինյալներից ազատագրել են տարածք, որը միմյանց է կապում վերջերս գրաված Ռեմադի քաղաքը և արևմտյան Իրաքում գտնվող հիմնական ռազմակայանը:

Պետության հեռուստաընկերություններով հեռարձակվող պաշտոնական հաղորդումները տեղեկացրել են, որ բանակը, ոստիկանությունը և հակաահաբեկչական ուժերը ազատագրել են մի շարք տարածքներ՝ ներառյալ Հուսաիբա ալ-Շարքիա քաղաքը, որը Ռեմադիից 10 կմ (6 մղոն) արևելք է գտնվում: Ինչպես նաև մեր ուժերը հաջողությամբ բացել են Ռեմադիից Բաղդադ ընկած ճանապարհը, որը անցնում է ալ-Կալդիայի միջով, - ավելացրել է հաղորդումը` ուշադրությունը հրավիրելով մի գլխավոր ճանապարհի վրա, որը միացնում է քաղաքը Հաբբոնիա ռազմակայանին, որտեղ ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերն են կենտրոնացված: Դեկտեմբերին Իրաքյան բանակը հաղթանակ է տարել Իսլամական Պետության նկատմամբ Ռեմադիում` Բաղդադից արևմուտք գտնվող նահանգային մայրաքաղաքում: Դա ԱՄՆ-ի վերապատրաստված ուժերի առաջին մեծ ձեռքբերումն էր` սկսած նրանից, երբ 2014 թվականին զինվորների կողմից նրա գրոհը ձախողվեց: Կառավարական ուժերը դեռ շարունակում են ռմբակոծել Ռեմադին, որը նախևառաջ քաղաքի վերակառուցմանը նպաստելու նպատակով է իականացվում: Երեքշաբթի օրվա պաշտպանություններում կառավարական ուժերը փորձում են հասնել Ֆալաջո, Իսլամական Պետության հենարանը գտնվում է Ռամադիի և Բաղդադի միջև, որն էլ ձևավորվել է բանակի և Իրանական Շիա խմբավորումների կողմից:

Իսլամական պետության անզիջում Սունի խմբավորումները 2014 թվականին անցան Իրաքի մեկ երրորդ մասը՝ Խալիֆայություն հաստատելով Իրաքում և Սիրիայում` իրականացնելով զանգվածային սպանություններ և հարկադրելով դավանել իսլամի հրեշավոր տեսակը:
Source: Reuters
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2346 | 0 | 0
Facebook