Loading...

Articles

Չայկովսկու դպրոցի վաստակաշատ մանկավարժը մեր օգնության կարիքն ունի

16:57, Thursday, 17 December, 2015
Չայկովսկու դպրոցի վաստակաշատ մանկավարժը մեր օգնության կարիքն ունի

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ

Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան

Հեռ.՝ +37495 14-20-24


    
    

Չայկովսկու անվան դպրոցի վաստակաշատ մանկավարժն այսօր ունի մեր օգնության կարիքը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 40 տարվա վաստակաշատ մանկավարժ Աիդա Պետրոսյանն այսօր ունի մեր օգնության կարիքը: Դժբախտ պատահարի հետևանքով կինը դարձել է հաշմանդամ: Հայրենի բժիշկներն արել են ամեն հնարավոր բան, սակայն վիճակը վերջնական չի կարգավորվել, կինը քայլում էր հենաթիակներով: 2014 թվականի գարնանը ֆրանսահայ օրթոպետ-վիրաբույժ Զավեն Գաբրիելյանը, ով Հայաստանում կատարում էր վիրահատություններ, վիրահատեց նաև տիկին Աիդայի ոտքը, և նա երկար վերականգնողական բուժման արդյունքում այժմ կարողանում է մի ոտքը լիարժեք օգտագործել: Վիրահատությունը բավականին թանկ էր՝ 6000 դոլար, որը հոգաց Աիդա Պետրոսյանը: Զավեն Գաբրիելյանը պետք է կրկին լինի Հայաստանում, և տիկին Աիդային հնարավորություն է ընձեռնվել վիրահատելու երկրորդ ոտքը: Բժիշկը բավականին զեղչել է վիրահատության արժեքը՝ 3000 դոլար, սակայն վաստակաշատ մանկավարժը այլևս դրա հնարավորությունը չունի:

Առանց ցավազրկող հաբերի նա չի կարողանում քայլել:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պարտքն է կանգնել այն մարդու կողքին, ով անմնացորդ իրեն նվիրել է սերունդներին: Աիդա Վաղինակի Պետրոսյանի անունով ՎՏԲ-Հայաստան բանկում բացվել են հաշվեհամարներ՝ 16048293362100 /ՀՀ դրամ/, 16048293362101 /ԱՄՆ դոլար/, 16048293362102 /ԵՎՐՈ/, 16048293362103 /ՌԴ ռուբլի/, SWIFT: ARMJAM22:

Աիդա Պետրոսյանի հեռախոսահամարներն են՝ +37491 55 66 69, +37410 55 66 69:
    
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4154 | 1 | 0
Facebook