Loading...

Articles

Մայլի Սայրուսը պատասխանել է Փերեզ Հիլթոնի տարածած կեղծ նորությանը

MILEY CYRUS ARMENIA
Spokesperson:
MILEY CYRUS ARMENIA
15:13, Saturday, 09 February, 2013
Մայլի Սայրուսը պատասխանել է Փերեզ Հիլթոնի տարածած կեղծ նորությանը

Երեկ Փերեզ Հիլթոնը իր տեղեկատվական վեբ-կայքում (http://perezhilton.com) տեղադրել էր այսպիսի գրառում.


    
Ի՞ՆՉ:
Ի՞ՆՉ Է ՍԱ:
Արդեն խենթություն է, որ Լեյթոն Միսթերը հանդիպում է Ադամ Բրոուդիի հետ, իսկ հիմա էլ մենք տեսնում ենք վերջինիս Gossip Girl ամսագրի աստղին Մայլի Սայրուսի հետ նույն մեքենայո՞ւմ:
Մի՞թե Մայլին ուղղակիորեն որոշեց, թե արդեն ժամանակն է թողնել Լիամ Հեմսվորդին:
    
    
Գրառման մեջ Փերեզը նշել էր այսպիսի տողեր.

    
Դա իրական լինել չի կարող, այդպես չէ՞:
Ուզում եմ ասել, մենք ՎԵՐՋԵՐՍ լսեցինք Միամի քաղցր մտքի մասին. ամրապնդել իրենց սերը հատուկ պատվիրված ամուսնական մատանիներով:
     Ապա... ի՞նչ կասեք նրա՝ Էդ Ուեսթվիքի հետ արված այս նկարների մասին:
     Այս երկուսը նկատվել են զրուցելուց հինգշաբթի երեկոյան, երբ Էդը գնում էր դեպի իր մեքենան, որի մոտ էլ նրան էր սպասում ամաչկոտ Մայլին...
    
Այս ամենը մեծ աղմուկ բարձրացրեց Սմայլերների շրջանում. որոշները քննադատեցին Փերեզին, որոշները՝ Մայլիին:
Բայց վերջինս անպատասխան չթողեց այս գրառումը և այսպես արձագանքեց իր թվիթերի միջոցով.
    
Մայլի: Հուսով եմ դու կգտնես քո սերը մի օր, բայց դու կարող ես չ****-ե՞լ իմ սիրո հետ: Ես երբեք չեմ եղել Էդ Վ.-ի հետ իմ կյանքում: Անցած գիշեր ես աշխատում էի իմ ձայնագրության վրա ստուդիայում, և չեմ եղել ոչ ոքի հետ, բացի իմ օգնականից: Ի՞նչ պատահեց քո մեծ խոստման հետ. տարածել սեր, ո՛չ կեղծիքներ: Եվ լինել արժանապատիվ ու բարոյական մարդ: Եղբա՛յր, դու խնդրում ես մարդկանց հարգել քեզ և քո հարաբերությունները, ես պահանջում եմ նույնը: Դու առաջինն ես, ով գրել է իմ նշանադրության և ամուսնության մասին, և թե դու ինչքան ուրախ ես ինձ համար, և միևնույն ժամանակ առաջինն ես, ով ցանկացել է քայքայել իմ կյանքը: Հարգանքը, սերը և կարեկցանքը պատադիր են: Հուսով եմ այս նամակով կգտնես քո մեջ երջանկություն և առողջություն:

     Այս գրառմանը Փերեզը այսպես պատասխանեց.

     Փերեզ: Մայլի Սայրուսը հերքեց այն, ինչ լսել էի: Ուրախ եմ, որ այդ ամենը սուտ է: Խորապես ցանկանում եմ քեզ նույնը: #ԵրջանկությունԵվԱռողջություն Մայլի: Ազատորեն հարցրու ինձ ինչ ուզում ես, բայց ես չեմ կարող հանդուրժել սուտը: Շնորհակալ եմ, որ հասկացար: Օրհնություններ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6018 | 0 | 0
Facebook