Loading...

Articles

Էշն ու ընտրակաշառքը

19:24, Sunday, 22 November, 2015
Էշն ու ընտրակաշառքը

Ինչպես ցույց են տվել նախորդ ընտրությունները, մեր երկրում որպես ընտրակաշառք տրվում է 5000 դրամ:
     Այդ 5000 դրամի շուրջ կատարենք փոքրիկ շրջագայություն և հասկանանք, թե մեր իշխանությունները որքան են գնահատում ՀՀ քաղաքացու յուրաքանչյուր օրը:
    
     Եթե 5000 դրամը բաժանում ենք 5 տարվա՝ տարեկան ստացվում է 1000 դրամ,
     իսկ եթե 1000 դրամը բաժանում ենք 12 ամսվա՝ ամսեկան ստացվում է մոտավոր 85 դրամ,
     իսկ եթե 85 դրամն ենք բաժանում 30 օրվա՝ օրեկան ստացվում է մոտավոր 3 դրամ:
     Ահա թե որքան է գնահատվում ընտրակաշառք ուտող ՀՀ քաղաքացու յուրաքանչյուր օրը…
    
     Ստացվում է, որ մեր հարևանի էշն ավելի շահեկան վիճակում է, քան ընտրակաշառք վերցնող ՀՀ քաղաքացին։
    
     Ինչպե՞ս, հիմա ասեմ. «մեր հարևանն իր էշին տալիս է օրեկան 2 կիլոգրամ գարի և որոշակի քանակությամբ խոտ, ջուր և այլն։
     Գարու կիլոգրամն արժե 150 դրամ, իսկ օրեկան 2 կգ գարին արժե 300 դրամ։
    
     Այսինքն, կաշառք վերցնող ՀՀ քաղաքացին մեր հարևանի էշից 100 անգամ ցածր արժե։ Դե եթե մեր հարևանն իր էշին վաճառի` կգնահատի 50 000 դրամ, եթե սա էլ բաժանում ենք 100–ի, ստացվում է 500 դրամ։
     Սա Ձեր իրական գինն է, ընտրակաշառք վերցնող ՀՀ քաղաքացիներ, իմացե՛ք այն… Խոտն ու ջուրն էլ ձեզ նվեր…
    
     Հետևությունները թողնում եմ ձեզ...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3882 | 0 | 0
Facebook