Loading...

Articles

ՏԱՍՆՅՈԹԱՄՅԱ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՏԱՆԻՆ ՄԵՐ ՕԳՆՈԻԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

18:28, Saturday, 21 November, 2015
ՏԱՍՆՅՈԹԱՄՅԱ ԳՅՈՒՄՐԵՑԻ ՊԱՏԱՆԻՆ ՄԵՐ ՕԳՆՈԻԹՅԱՆ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ
     Արթուր Գագիկի Հարությունյանը ծնվել է 1998 թվականին Շիրակի մարզում, այժմ պատանին գտնվում է Երևանում՝ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Տղայի մոտ ախտորոշվել է լիմֆոմա: Նախորդ տարի պատանին թևատակում նկատել է գոյացություն, անմիջապես դիմել է բժիշկի, ասել են հասունացման տարիքի հետ է կապված: Գոյացությունն սկսել է անհանգստացնել տղային և ծնողները նրան բերել են Երևան՝ հետազոտությունն անցկացնելու արյունաբանական կենտրոնում: Պարզվել է սուր վիճակ է: Նշանակվել է քիմիաթերապիայի յոթանգամյա կուրս: Ամեն կուրսն արժե 3000 դոլարին համարժեք դրամ: Համագյուղացիների և հարազատների օգնությամբ գումարը հավաքվել է և Արթուրն առաջին քիմիաթերապիան ստացել է, երկրորդն՝ ու երրորդն էլ ստացել է բարեգութ հայրենակիցների ներդրումով, ովքեր նույնիսկ չցանկացան ներկայանալ: Նշանակվել է հաջորդ կուրսը, սակայն անհրաժեշտ գումարը նրանք չունեն և դիմում են հանրության աջակցությանը: Նրան կուրսն ավարտելու համար պակասում է 10 000 դոլար: Հայաստան Արարատ բանկում Արթուրի հոր՝ Գագիկ Ալբերտի Հարությունյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝1510028126190100 ՀՀ դրամ, 1510028126190101 ԱՄՆ դոլար, 1510028126190149 ԵՎՐՈ, 1510028126190158 ՌԴ ռուբլի: SWIFT: ARMCAM22: Հոր՝ Ալբերտի հեռախոսահամարն ՝+347 77695955, մոր՝ Գոհարինը՝+374 77031408:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3555 | 0 | 0
Facebook