Loading...

Articles

Ածելու սայր…

17:17, Friday, 20 November, 2015
Ածելու սայր…
    

Քայլում ես ածելու սայրի վրայով, ընկնելը չափազանց հեշտ է, ոտքդ մեկ միլիմետր աջ կամ ձախ դնելու հնարավորություն չունես, ամեն սխալ շարժում հանգեցնում է անկման: Նորից բարձրանում ու կանգնում ես սայրի վրա, որպեսզի ողջ կյանքում անցնես այդ փոքրիկ, բայց բարդ ճանապարհը… ընդամենը մի ածելու չափ ճանապարհ, բայց սուր, կտրող, երբեմն ծակող: Ընկնում ես: Կարող ես պառկել սայրի վրա ու սողալ, բայց համոզված եղիր, վերքերն անխուսափելի են: Ածելու ծայրին լույս է վառվում, անընդհատ գնում ես դեպի լույսը, ընկնելով, կանգնելով, սողալով ու արնահոսելով, բայց գնում ես դեպի լույսը դեպի աստղը` չհասկանալով, որ Երկիրն ինքը աստղ է: Նույնիսկ ածելին ունի հաստություն, պետք է այն պարզապես նկատել ու ամուր կանգնել վրան: Այդ ածելու սայրը հենց կյանքն է…

Գեղեցկությունը ճիշտ և ուղիղ գիծն է հակամարտությունների պայքարում, միջինը երկու տարբեր երևույթների, իրերի արանքում, որը տեսել են դեռևս հին հույները և անվանել արիստոն, այսինքն ամենալավը` համարելով չափ բառը, կամ, ավելի ճիշտ, չափի զգացումը այս բառի հոմանիշ: Ես պատկերացնում եմ գեղեցկության համար չափի զգացումը ինչ-որ շատ բարակ մի բան, ածելու սայր, քանի որ գտնելն այն և իրականացնելը նույնքան դժվար է, որքան քայլելը ածելու սայրի վրայով…

Հ.Գ. ներշնչված Иван Ефремов «Лезвие бритвы» գրքից

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
1
5886 | 0 | 1
Facebook