Loading...

Articles

Հայ երիտասարդներն ընդդեմ թուրքական կառավարության

12:21, Friday, 08 February, 2013
Հայ երիտասարդներն ընդդեմ թուրքական կառավարության

Հարգելի հայեր, «Երիտասարդ Գետաշեն» Երիտասարդական Բարեգործական հիմնադրամը՝ միանալով «Երիտասարդ Դիվանագետների Ակումբ» Հասարակական կազմակերպության այսօրվա արած հայտարարությանը. («Երիտասարդ Դիվանագետների Ակումբը» դատապարտում է Թուրքիային՝ Թուրքիայում հայերի նկատմամբ կատարված բռնություններին և կոչ է անում համախմբված միանալ փետրվարի 11-ի երթին ընդդեմ այդ բռնությունների կանխմանը): «ԵԳ» ԵԲՀ-ն միանում և կոչ է անում բոլոր կազմակերպություններին, բոլոր պետական կառույցներին և հայերին միասնական, մեկ մարդու պես միանալ այդ երթին և ցույց տալ գառան մորթով գայլին, որ մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում, և մենք դեմ ենք այդ բռնություններին և մենք տեր ենք կանգնում մեր հայրենակիցներին, մեր եկեղեցուն և մեր իրավունքներին, որ Թուրքիան պետք է պատասխան տա անժխտելի պատմական իրականության և հայերին ջարդելու ու 20-րդ դարի առաջին ցեղասպնությունը կազմակերպելու և իրագործելու համար: Եկեք մեկ անգամ թողնենք մեր ներքին քաղաքականությունը, մեր ունեցած քաղաքական տեսանկյունները, որովհետև մենք միայն այսպես կարող ենք ցույց տալ աշխարհին, որ մենք և ժողովրդավարական երկիր ենք, և իրավական, և ի վերջո կարող ենք պաշտպանել մեր ոտնահարված իրավունքներն ու ստիպել թուրքական կառավարությանը ճանաչել անժխտելին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
3656 | 1 | 0
Facebook