Loading...

Articles

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կամ Ով՞ կրակեց Հայրիկյանի վրա…

Black Diamond
22:03, Monday, 11 February, 2013
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կամ Ով՞ կրակեց Հայրիկյանի վրա…

Գրեթե մեկ շաբաթ է, ինչ համացանցը հեղեղված է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի մասին հոդվածներով: Ոմանց հետաքրքրում է Հայրիկյանի ապաքինումը, ոմանք ավելի անհանգստացած են ոճրագործին ձեռբակալելու հարցում, ոմանք հետաքրքրված են արդյոք կհետաձգվեն ընտրությունները թե ոչ, իսկ ոմանք անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում այս թեմայի շուրջը:

Սակայն ինձ ավելի շատ հուզում է մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր հարց՝ ինչու՞ է հասարակության մի հատված կարծում, որ մահափորձը իրականում կեղծիք էր: Ինչու՞ ոմանք ուղղակի չեն կարող ընդունել Հայրիկյանի հրաշք փրկությունը: Ես կխնդրեի այդ կարծիքի տեր մարդկանց մի կողմ դնել իրենց ապականված մտքերը և անհիմն կարծիքներ մղելու փոխարեն հիշել, որ ՀԱՅԸ երբեք չէր դիմի այդչափ նվաստ քայլի: Դուք ձեր վարկածներով գցում եք հայ մարդու անունը ոչ միայն հայ այլ օտարերկրյա հասարակության առջև:

Ինչ վերաբերվում է Պարույր Հայրիկյանին, մաղթենք նրան շուտափույթ ապաքինում և հուսանք, որ այդպիսի պատահարներ այլևս տեղի չեն ունենա, քանի որ դա կարելի որակաորել որպես մահափորձ ոչ միայն պարոն Հայրիկյանի, այլ ողջ հայության դեմ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2157 | 0 | 0
Facebook