Loading...

Articles

Աշխարհում ամենահայտնի ծրագրերից մեկում լուրջ խոցելիություն են հայտնաբերել

16:47, Thursday, 01 October, 2015
Աշխարհում ամենահայտնի ծրագրերից մեկում լուրջ խոցելիություն են հայտնաբերել

WinRAR արխիվացնող համակարգի նոր տարբերակում, որից ողջ աշխարհում ավելի քան 500 մլն մարդ է օգտվում, լուրջ խոցելիություն է հայտնաբերվել, հայտնում է Cnews-ը՝ վկայակոչելով Vulnerability Laboratory ռեսուրսի տվյալները։

Text and Icon գործառույթի ծրագրային կոդի սխալի պատճառով ցանցահենները կարող են RAR-արխիվում ինտեգրել HTML վնասակար կոդը։ Եթե նման ֆայլ ստացողը բացում է արխիվը, կոդը ավտոմատ կերպով իրականացվում է։

Տեսականորեն չարագործները այդ կոդի միջոցով կարող են համակարգիչներում ակտիվացնել վնասակար ծրագրերի կամ լրտեսող հավելվածների բեռնումը, որոնք գողանում են անձնական տվյալները, գրում է «Ռոսիյսկայա գազետա» -ն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
2150 | 0 | 0
Facebook