Loading...

Articles

Հայաստնը ես եմ

14:01, Tuesday, 22 September, 2015
Հայաստնը ես եմ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Արմավիրի մարզի Նորակերտի դպրոցում Հայաստանի անկախությանը նվիրված միջոցառումների շրջանակում անմասը չէին մնացել ամենափոքրիկները: Դասվար Մ. Նազարյանի նախաձեռնությամբ նրանք դպրոց էին եկել զինվորական համազգեստով, կրծքանշաններով, փուչիկներով, դրոշակներով:

«Հայաստանը ես եմ» դաս-միջոցառման ընթացքում երեխաները երգեցին, արտասանեցին, զրուցեցին Հայաստանի խորհրդանիշների, սահմանները անառիկ պահող զինվորների մասին: Այն շարունակվեց դպրոցի բակում` կավճանկարչությամբ:

Վերջում անակնկալ էր սպասվում ծնողների կողմից: Նրանք երեխաներին հյուրասիրեցին եռագույն տորթով:

Այսօր, փոքրիկները առավել ևս համոզվեցին, որ իրենք ոչ միայն 24-ամյա զարթոնք ապրած Հայաստան երկրի քաղաքացիներն են, այլև նրա ապագա զինվորներն ու տերերը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4151 | 0 | 0
Facebook