- Խաղը դուք դիտեցիք տրիբունայից, լինելով պաշտպանության գծի ուղղությամբ: Ինչու՞
- Ցանկանում էի տեսնել թիմի խաղը պաշտպանությունում: Այդ դիրքից հարմար էր: Ամեն ինչ լավ էր, բացառությամբ այն պահի, երբ Պարեխան սկսեց հայտնագործություններ անել, գնդակը դուրս բերելու փոխարեն: Մեր դարպասին կատարեցին միայն մեկ հարված, այն էլ՝ տուգանայինից: Պաշտպանությունը բարձր մակարդակի վրա էր:
- Մովսիսյանը դարձավ գոլի հեղինակ, առաջին իսկ խաղում, թեև հեռու է իր լավագույն մարզավիճակից: Ի՞նչ կասեք դրա մասին:
- 30 խաղային րոպեն բավական է նույնիսկ այն մարդւն, ով երբեք չի մարզվել ինչպես պրոֆֆեսիոնալ ֆուտբոլիստ: Այստեղ հարցը միայն ճիշտ արձագանքելու մեջ է: Արձագանքը փխանցմանը, և հարձակվողին բնորոշ հոտառություն՝ այն ինչ սպասում էինք Յուրայից:
- Բոկկետին խաղաց և որպես հենակետային, և որպես պաշտպան: ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը:
- Կարծես թե ամեն ինչ լավ կատարեց: Նրա խաղը հենակետայինի դիրքում, ամենաընդունված տարբերակներից է: Այդ իսկ պատճառով նրա համար պայքարեցինք այդքան ժամանակ: Եվ հենակետային գոտում, և պաշտպանությունում նրա խաղի մակարդակը բարձր էր, - լրագրողի հարցերին պատասխանել է Կարպինը: