Loading...

Articles

Ով ամբողջ օրն աշխատում է, նա ժամանակ չունի գումար վաստակելու.

20:48, Saturday, 29 August, 2015
Ով ամբողջ օրն աշխատում է, նա ժամանակ չունի գումար վաստակելու.

Նավթային մագնատ Ջոն Դևիսոն Ռոքֆելերը մարդկության պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատերն է։ 1870-ին նա հիմնել է Standard Oil ընկերությունը, որը զբաղվում էր նավթի արդյունահանմամբ ու մշակմամբ։ Ռոքֆելերը, բացի նավթային ընկերությունից, ուներ նաև երկաթուղային, պողպատաձուլական ձեռնարկություններ, նավեր, ռիելթորական ընկերություններ և բանկեր։


    

Գործարարը գիտեր փողի արժեքը դեռ մանկուց։ Նա իր բոլոր եկամուտները և ծախսերը գրանցում էր հատուկ տետրում, որը պահում էր ամբողջ կյանքում։ Հարուստ մարդ դառնալուն նրան օգնել են աշխատասիրությունը և նպատակասլացությունը՝ անկախ կյանքի դժվարություններից։


    

Ռոքֆելերը շատ խելացի մարդ էր, շատ էր կարդում և սիրում էր լսել իմաստուն մարդկանց, գրում է fishki.net-ը՝ ներկայացնելով նրա իմաստուն խոսքերը.


    

1. Պետք չէ վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից։


     2. Բիզնեսի վրա հիմնված ընկերությունն ավելի լավ է, քան ընկերության վրա հիմնված բիզնեսը։


    

3. Ձեր բարեկեցությունը կախված է ձեր սեփական որոշումներից։


     4. Ով ամբողջ օրն աշխատում է, նա ժամանակ չունի գումար վաստակելու։


     5. Ձեռք բերեք հեղինակություն, և այն կաշխատի ձեզ համար։


    

6. Հարստությունը կամ մեծ օրհնություն է, կամ անեծք։


    

7. Իմ կարողությունը չէր լինի, եթե չլինեին իմ կնոջ խորհուրդները։


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3640 | 0 | 0
Facebook