Loading...

Articles

Փոքր և միջին ձեռնարկությունները անկում են ապրում...

23:48, Monday, 24 August, 2015
Փոքր և միջին ձեռնարկությունները անկում են ապրում...
     «Փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ քաղաքականությունը 180 աստիճանով պետք է փոխվի» , -այսպիսին է հայտնի գործատուների նախագահ Գագիկ Մակարյանի դիրքորոշումը:
     Մայիսից-հուլիս ընկած ժամանակահատվածում ՓՄՁ միությունը կատարել է հարցումներ պետական ինստիտուտներից, Երևանի և մարզերի փոքր ու միջին ձեռնարկություններից, պարզելու համար, թե ի՞նչ աստիճանի վրա են գտնվում բարեփոխումների արդյունավետությունը:
     Հարցվածների 53 տոկոսը նշել է, որ ՓՄՁ-ները անկում են ապրում գտնելով, որ այդ ամենը կապված է բնակչության թվի, օրենքների անկատարության հետ:
     Հարցվածները դրական են գնահատել սննդի արտադրության, ինժիներինգի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տուրիզմի զարգացման ոլորտների բարեփոխումները:
     -Ցավոք սրտի պետք է նշեմ, որ երիտասարդները այսօր առանց փորձ ունենալու մտնում են բիզնեսի ոլորտ, երբեմն էլ մտնում են նոր համապատասխան գիտելիքներ ձեռք բերում, -հավելեց պարոն Մակարյանը:
     Հայաստանում ՓՄՁ-ները 45 տոկոսով անբավարար են գնահատել միությանը տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այնինչ 69 տոկոսը նշել է, որ ձեռնարկության բարելավման առաջին տեղում պետք է լինի ֆինանսների հասանելիությունը:
     Ասուլիսի վերջում իր խոսքը եզրափակելով պարոն Մակարյանը ասաց, որ եթե այսպես շարունակվի այդ ձեռնարկությունները վերջնականպես կանհետանան:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5049 | 0 | 0
Facebook