Բաղրամյան պողոտայի ցուցարարներից 2 երիտասարդներ ժամը 18.00-ի սահմաններում հացադուլ են հայտարարել՝ Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկում, Թաիլանդի հյուպատոսարանի մոտ: Հայտնի է նրանց անունները՝ Հարություն Հարությունյան և Հայկ Պարիկյան։ Պահանջը՝ չեղարկել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը:
Նրանց մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հետաքրքրվեց, թե որքան ժամանակով են հացադուլ հայտարարել, պատասխանեցին. «Մինչև մեր պահանջը կատարեն»: