Loading...

Articles

Առաջին ուսանողական Ռադիոն 1 տարեկան է

00:24, Saturday, 02 February, 2013
Առաջին ուսանողական Ռադիոն 1 տարեկան է
    
Այսօր Արմենիա Դե լյուքս ՌեստորանաՀյուրանոցային համալիրում մեծ շուքով նշվում էր Կրթության Միջազգայի ակադեմիայի Մշակույթային Խորհրդի 5 և Ռադիո Մաո-ի 1 ամյակը:Ռադիո Մաո-ն առաջին ուսանողական ռադիոն է:Այս ընթացքում Մաոն հասցրել է ունենալ մի շարք հաղորդումներ, եղել է ինֆորմացիոն աջակից, մասնակցել է մրցույթների ու մրցանակների արժանացել:Տնօրենի՝Ռաֆայել Մնացականյանի խոսքով իր համար այս ամենը երազանք է եղել:Ռադիո Մաո-ի ծննդյան ամյակին հրավիրված էին՝գործնկերներ, ռադիոլսողներ, հյուրեր:Պարզապես հյուրեր որոնք նույնպես ցանկություն էին հայտնել ներկա գտնվելու այս միջոցառմանը:Ներկա էր նաև ամենաառաջին ռադիոլսողը՝ Էրիկ Ղուկասյանը ում մասին ևս պատմեց Ռաֆայել Մնացականյանը. «Առաջին, փորձնական եթերի ժամանակ պատահաբար օնլայն մեզ էր միացել մի տղա, ում մենք չէինք ճանաչում, հետագայում գտանք նրան և ծանոթացանք, ու հիմա մեր ռադիոյի լավ բարեկամն է դարձել»:Միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև Ռաֆայել Մնացականյան-ի հեղինակային ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ֆիլմի ցուցադրությունը, փոքրիկ մրցանակաբաշխություն և իհարկե այս ամենը ուղղորդվեց գեղեցիկ երաժշտությամբ և իհարկե հյուրասիրությամբ:Այս ամենին Ռաֆայել Մնացականյանը հավելեց.
     Մեր ամենակարևոր քայլը այսքան տարբեր մարդկանց միախմբելն էր, որոնց միավորել է սերը, սերը, որի անունն է «Ռադիո Մաո»:
Կրթության Միջազգային Ակադեմիա Մշակույթային խորհուրդ
Հետադարձ Հայացք
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4322 | 0 | 0
Facebook