Loading...

Articles

ԴԵՊԻ ՍՐԲԱՏԵՂԻ ՏԱՆՈՂ ԿՐՔՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ

20:45, Friday, 01 February, 2013
ԴԵՊԻ ՍՐԲԱՏԵՂԻ ՏԱՆՈՂ ԿՐՔՈՏ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Երևի թե բոլորին էլ ծանոթ է դեպի ծիծեռնակաբերդ տանող Կիևյան- Հալաբյան գետնանցումը: Եվ եթե շատերն են ծաղիկները ձեռքներին անցել այդ ճանապարհով ու հասել հուշահամալիր, ապա մեծամասնությանն է գրավել գետնանցումում գտնվող ժամանցի վայրերը: Գուցե շատ տղաների մտքով անցել է ծաղիկները զոհերի շիրիմներին դնելու փոխարեն, այն նվիրեն մի գեղեցիկ մերկապարուհու:

Իսկապես, բարդագույն ու հոգեբանական ծանր իրավիճակ է ստեղծվում այն ժամանակ, երբ փորձում ես հատել այդ «ճահիճը»:

Գիշերային ակումբ, բար, հյուրանոց: Այս ամենը գտնվում է Երևանում`Կիևյան- Հալաբյան գետնանցումում:

Մեծ ներուժ է պետք այս ամենին դիմակայելու համար, չէ-որ այդ ճանապարհը ուղեկցում է սրբատեղի, մի վայր, որը հարգանքի է արժանի…

Իսկ այսօր մեզանից շատերը ստիպված են լինում անցնել այդ «թակարդի» միջով:

Տնօրենը չցանկացավ ներկայանալ, պարզապես քաղաքակիրթ ձևով փորձեց պատասխանել որոշ հարցերի.

«Մենք չենք խանգարում անցորդներին և չենք խաղտում ոչ մի օրենք, բոլորը տեղեկացված են մեր գործունեության մասին, ծածուկ ոչինչ չկա, և մեր երաժշտությունը չի խանգարում բնակիչներին ու անցորդներին» ասաց նա:

Բարոյական հիմունքներից ելնելով նման վայրերում նման տիպի շինարարական կառույցների ստեղծումը անհասկանալի երևույթ է: Այդ ճանապարհով անցնում են երեխաներ, որոնց անտարբեր չեն թողնում պատերի գրություններն ու նկարները:

Այստեղ բոլոր պայմանները ստեղծված են անցորդներին գրավելու և իրենց ճիրանները գցելու համար…բար, գիշերային ակումբ, հյուրանոց…ավելին ոչինչ պետք չէ շատերի համար, որ գիշերն անցկացնեն ջերմ, կրքոտ ու «բովանդակալից»…


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4878 | 0 | 0
Facebook