Loading...

Articles

«Առևտուր» Էմիրաթներում

19:46, Wednesday, 20 February, 2013
«Առևտուր» Էմիրաթներում

«Ընկերուհիս ինձ պատմեց, որ կարող եմ շատ գումար աշխատել Դուբայում` առևտրով զբաղվելիս: Տունս վաճառեցի, որ ճանապարհի գումար ունենամ: Երբ մենք հասանք Դուբայ մեզ անմիջապես տարան հյուրանոց: Ընկերուհիս ամուսնացած էր տեղի արաբի հետ: Հետո նա ինձ ասաց, որ մենք ոչ թե պետք է առևտրով զբաղվենք, այլ սեքսուալ աշխատանքով: Ասաց նաև, որ պետք է սպսարկենք այնքան տղամարդկանց, որքան, որ իրենք կասեն:

Ես արդեն մի քանի տարի զբաղվում էի նման ստորացուցիչ աշխատանքով, սակայն չէ կարողնում հանդուրժել ստրկական մթնոլորտը:

Մեզ ստիպում էին սեքսով զբաղվել օրեկան քառասուն տղամարդու հետ, երբեմն ավելին: Մենք չեինք կարող մերժել, նույնիսկ, եթե նրանք հրաժարվեին պահպանակ օգտագործել: Մերժելու դեպքում նրանք մեզ սարսափելիորեն ծեծում էին:

Ուելիքը Դուբայում թանկ արժեր, իմ կավատի արաբ ամուսինը մեզ գոտիով ծեծում էր, որ ավելին էինք ծաղսում, քան նախատեսված էր:

Մենք անզգա իրերի նման էինք դառնում քսանչորս ժամ աշխատելուց հետո: Կան այնպիսի կավատներ, որոնք մի դոլլար էլ չեն վճարում, կան նաև այնպիսինները, որոնք հազար դոլլարից ավելի են վճարում: Քանի որ ես շատ լավ գիտեի, թե որքան կոռումպացված է ոստիկանությունն ամբողջ աշխարհում և ինչպիսին է նրանց վերաբերմունքը մարմնավաճառների նկատմամբ, ես չէի փորձում փախնել:

Ես հիվանդացա այնտեղ և կավատն ինձ հետ ուղարկեց:

Դուբայում շատ հայ կանայք կան: Ես շատ եմ ցավում հայ աղջիկների համար, նրանք այս ամենը տանել չեն կարողանում: Շուտ են հիվանդանում, և տուն վերադառնում»:

Թրաֆիքինգը մարդկանց ստրկական, սեռական բռնի և չնչին վարձատվությամբ անօրինական շահագործումն է: Այն նույնչափ շահութաբեր է, որքա թմրամիջոցների և զենքի ապօինի վաճառքը:

Թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմկերպության կողմից 2000թվականին: Այն համարվում է ամենաարագ աճող բիզնեսն աշխարհում:


    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5033 | 0 | 0
Facebook