Loading...

Articles

Օրթոպեդիկ պարագաները տրամադրվում են նոր հասցեում

09:33, Monday, 18 May, 2015
Օրթոպեդիկ պարագաները տրամադրվում են նոր հասցեում

ՍԱՏԱՐ Հաշմանդամների ՀԿ հիմնադրվել է Արցախյան ազատամարտի և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց կողմից և արդեն 3 տարի է ինչ շարունակական օգնություն է ցուցաբերում ՀՀ բնակվող հազարավոր հաշմանդամներին: Կազմակերպությունը շահույթ չհետապնդող, հասարակական գործունեություն իրականացնող կառույց է: 2015թ. ՍԱՏԱՐ ՀԿ-ն մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարած մրցույթին և հաղթել: Ներկայում Կազմակերպությունն իրականացնում է պրոթեզի և օրթոպեդիկ կոշիկների, քայլակների, հենակների և ձեռնափայտերի արտադրություն, ինչպես նաև սայլակների վերանորոգում: Այժմ օրթոպեդիկ պարագաները տրամադրվում են ք. Երևան Նոր Արեշ 35 փողոց 2 (Էրեբունի թանգարանի հարևանությամբ) հասցեում` միայն հաշմանդամության տեղեկանքի և Վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) առկայության դեպքում: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 094 388299 հեռախոսահամարով:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4235 | 0 | 0
Facebook