Loading...

Articles

Համբարձման տոնը դպրոցում

15:11, Friday, 15 May, 2015
Համբարձման տոնը դպրոցում


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Համբարձման տոնը Հայոց եկեղեցու շարժական տոներից է: Երկրից երկինք Հիսուսի փոխադրվելը հոգևոր գրականության մեջ անվանվում է «Հրաշափառ համբարձման տոն»:

Տոնը հայեցի դաստիարակության հրաշալի միջոց է, որը Նորակերտի միջնակարգ դպրոցում վերածվում է շքեղ տոնակատարության, իր մեջ ամփոփելով հայկական գեղեցիկ սովորույթներ, կենցաղային ավանդույթներ: Տոնակատարությանը աշակերտները մեծ ոգևորությամբ էին նախապատրաստվել:

Դպրոցն ամբողջությամբ զարդարված էր Համբարձման տոնի խորհրդանշան համարվող դաշտային ծաղիկների փնջերով:

2-րդ, 3-րդ և 6-րդ դասարանի մի խումբ աշակերտներ, զուգված ազգային և տոնածիսական հագուստներով, ծաղկահյուսերով, հանդիսատեսին ներկայացրեցին Համբարձման տոնի գլխավոր արարողությանը` վիճակին նվիված գեղեցիկ բեմական ներկայացում:

Տոնի ավարտաին դպրոցի բակը վերածվեց ժողովրդական երգ ու պարի, խաղերի և մրցույթների մեծ բեմահարթակի: Հատկապես աչքի ընկան դպրոցի «Զատիկներ» պարային համույթի սաները` Համբարձմանը նվիրված գեղեցիկ ազգային պարերով` վեր-վերիներով:

Այս տրամադրող և գարնանային ծաղիկների բույրով լցված տոնակատարությունը մեկ անգամ ևս ամրապնդեց կապը հարություն առնող ու համբարձվող Հիսուսի, բնության զարթոնքի, վերածնության գաղափարի հետ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7642 | 0 | 0
Facebook