Loading...

Articles

Խոկում Բժշկության աղոթքի վերաբերյալ

14:03, Monday, 11 May, 2015
Խոկում Բժշկության աղոթքի վերաբերյալ
     Սույն ամսի 12-ին` երեքշաբթի օրը, ժամը 18: 30-ին, քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա Խոկման արարողություն:
     Խոկման արարողության ընթացքում Բժշկության աղոթքի վերաբերյալ քարոզ կխոսի Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանը: Խոկման մասնակիցներս Մայր Եկեղեցու «Հավատամք» երգչախմբի հոգեզմայլ երգեցողության ներքո համատեղ կաղոթենք մեր երկրի և Եկեղեցվո զորացման, խաղաղության և գործոց հաջողության համար:
     Հավարտ արարողության` ներկաների և նրանց հարազատների համար կկատարվի Բժշկության և Պահպանության աղոթք:
     Թող Աստված օրհնի, պահի ու պահպանի ամենքիս. Ամեն:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5569 | 0 | 0
Facebook