Loading...

Articles

Իմ սիրելի, իմ հեռու, իմ համարձակ, իմ զինվոր…

13:38, Monday, 28 January, 2013
Իմ սիրելի, իմ հեռու, իմ համարձակ, իմ զինվոր…

Ես ձմեռներ չեմ սիրում: Ցուրտը մի տեսակ կաշկանդում է: Այո, ներսում ցուրտ է, դրսում՝ նույնպես: Չէ՞ որ փողոցները դատարկ են հիմա… ՀԻմա նստած եմ տաք վառարանի կողքին: Կանաչ թեյի հոտը տարածվել է ողջ սենյակում: Մտածում եմ՝ տեսնես ինչպե՞ս ես դու հիմա, ինչպե՞ս ես լեզու գտնում այս ցրտերի հետ: Բայց դու ուժեղ ես: Դու, և բոլոր նրանք, ովքեր պահպանում են խաղաղ երկինքը մեր գլխավերևում….
     Գիտե՞ս, այս օրերին քաղաքը հիսաքանչ է:Ամենուրեք բարձրացնում են մեր եռագույնը: Հեռուստաեթերը լիքն է բանակին, հայրենիքին նվիրված ֆիլմերով, թողարկումներով…Դպրոցներում հանձնարարում են գրել շարադրություններ զինվորների և նրանց ծառայության մասին: Երևի շատերը կգրեն, որ բանակը երկիրը պահող ուժն է: Ավելի ռոմանտիկները կգրեն, որ երկու տարին մի հավերժություն է: Շատերն էլ կգրեն հին-հին, սովորական տողեր…Ւսկ ես պարզապես ուզում եմ գրել քո մասին, քեզ համար…Պատկերացնո՞ւմ ես, ողջ ազգը խոսում է այս տոնի մասին, հզոր բանակի մասին: Ախր, դու էլ ես, չէ՞, մի մասնիկը այդ բանակի… Եվ ես այնպես հպարտ եմ քեզնով…
     Այսօր չեմ խոսելու դժվարությունների մասին:Չեմ ուզում խոսել այն երեկոների մասին, որոնք անցկացնում ես` հիշելով ծանոթ վայրերն ու ծանոթ մարդկանց, իմ կամակորություններն ու քո բարկության խենթ պահերը…Չեմ ուզում գրել քեզ հայրենասիրության, անկախության մասին, որովհետև ես գիտեմ, որ դու այնքան շատ բան ես հասցրել սովորել այդ արժեքների մասին… Ես ուզում եմ առաջվա նման լինել այն մեկը, ում կողքին միշտ մոռանում էիր բոլոր խնդիրներիդ մասին, այն մեկը, ով պատմում էր քեզ սիրուն-սիրուն հրաշքների մասին…
     Դու անպայման պետք է իմանաս, թե որքան կարևոր ես դու… Պետք է իմանաս, որ այստեղ միշտ էլ կան մարդիկ, ովքեր աղոթում են քեզ համար: Մարդիկ, ովքեր հիշում են քեզ, կարոտում են քեզ, խնդրում են Աստծուն հեռու պահել քեզ փորձանքներից… Եվ կամ ես… Ես գիտեմ, որ հեռվում մեկը մտածում է իմ մասին և պաշտպանում է ինձ…Գիտեմ քո խիզախության մասին, քո ամուր հոգու մասին, հայրենիքի հանդեպ քո նվիրվածության, ինչպես նաև սրտիդ ամենանուրբ լարերի մասին…Ես գիտեմ այն քաղցր օրերի մասին, որոնք պահել ես ինձ համար, իմ սիրելի, իմ հեռու, իմ համարձակ, իմ զինվոր…
     Ես հավատում եմ քեզ… Ճիշտ է, օրերը դանդաղ են գլորվում, բայց չէ՞ որ դու խնդրել ես չտխրել շատ և չվախենալ, չէ՞ որ դու խնդրել ես ինձ…
     Ես հավատում եմ քեզ…
    
    

Քո` Ն.Գրիգորյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
23530 | 1 | 0
Facebook