Loading...

Articles

Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոցի սաների «Մենք լինելու ենք` ինչ էլ պատահի» միջոցառումը

07:26, Wednesday, 29 April, 2015
Երևանի Վիլյամ Սարոյանի անվան հ.138 հիմնական դպրոցի սաների «Մենք լինելու ենք` ինչ էլ պատահի» միջոցառումը


     Սարոյանի անվան դպրոցի սաները, կազմակերպել էին միջոցառում` նվիրված Մեծ Եղերնի 100-ամյա տարելիցին:
     Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի… Մենք պարտավոր ենք հիշել և միևնույն ժամանակ մեր պահանջի խոսքը ուղղել աշխարհին` մատաղ սերնդի շուրթերով` կոչելով` ապրենք, որովհետև կարող ենք, հաղթենք, որովհետև ուժեղ ենք:
     Անցյալի խորհուրդը հասկանալու համար միջոցառման նախօրեին IVբ դասարանի աշակերտները ծնողների և ուսուցչի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեկուկես միլիոն սրբադասված հայերի հիշատակին:
     Ծիծեռնակաբերդում տեսածն ու զգացածը արտացոլվեց նրանց ներկայացրած միջոցառման ընթացքում. «…Դե՛, գնա՜, փչացուր այս ցեղը, տապալե Հայաստանը: Տես թե պիտի կարենա՞ս,
     Վասն զի, երբ անոնցմե երկու հոգի քով քովի գան աշխարհիս որևէ անկյունը, տե՛ս, թե նոր Հայաստան մը պիտի չստեղծե՜ն…»
     Մենք ապրելու ենք` ինչ էլ պատահի,
     Մեր հողի վրա մենք ենք լինելու:
     «Սասնա յարխուշտան», «Հե՜յ ջան, տղե՛րք» -ը այնքան ոգևորող էին, որ պարի էին մղում անգամ դիտողներին: Միջոցառումն ավարտվեց խաղաղության կոչով: Միջոցառման ավարտին դպրոցի տնօրեն Լուիզա Հովհաննիսյանն իր խոսքը սկսեց խորին խոնարհումով ու շնորհակալությամբ IVբ դասարանի աշակերտներին այսքան խորն ու իմաստալից օրվա խորհուրդը ներկայացնելու համար և, իհարկե, երիտասարդ դասվար Արփինե Մկրտչյանին` մատաղ սերնդի մեջ ազգային ակունքների ճանաչման, պահպանման և ինքնագնհատականի բարձրացման համար:

Անցյալի խորհուրդը հասկանալու համար միջոցառման նախօրեին IVբ դասարանի աշակերտները ծնողների և ուսուցչի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Անցյալի խորհուրդը հասկանալու համար միջոցառման նախօրեին IVբ դասարանի աշակերտները ծնողների և ուսուցչի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Ծիծեռնակաբերդում տեսածն ու զգացածը արտացոլվեց նրանց ներկայացրած միջոցառման ընթացքում.․․
Ծիծեռնակաբերդում տեսածն ու զգացածը արտացոլվեց նրանց ներկայացրած միջոցառման ընթացքում.․․
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4513 | 0 | 0
Facebook