Loading...

Articles

S.O.A.D-ին քննադատելը տգիտություն է

09:49, Friday, 24 April, 2015
S.O.A.D-ին քննադատելը տգիտություն է
     Երեկվա համերգը քննադատողները ու ‪#‎SOAD‬ -ի տղաների նման հայրենասեր ու ջիգյարով մարդկանց դավաճան կոչելը չափազանց ա: Նախ` այլ մեծ երկրներում երազում են իրենց կենդանի կատարումը լսելու մասին, երկրորդ` Սերժը իր ազգի համար անվճար համերգ ա կազմակերպում, մի տեղ հավաքում էդքան հայ երիտասարդ ու նրանց մեջ արթնացնում հայի ոգին: Ու կապ չունի, թե դա ինչ ճանապարհով ա արվում, ռոք, թե դասական երաժշտության միջոցով: Նրանք ընտրել են ոգեկոչման ամենաճիշտ ու ազդեցիկ միջոցը` ռոքը, որ միշտ հասցնում է լսարանին այն, ինչ կատարողն է փոխանցում: Էս դեպքում նրանց երգացանկում չկա կատարում, որը քարոզի բռնություն, տարածի սատանիզմ, ինչպես մեր խելոքներն են ասում: ԵՎ երրորդ` 100տարի անց մենք չպիտի դառը արցունքներ թափենք Ցեղասպանության համար ու մի օր տխրելով հասնենք Ծիծեռնակաբերդ, մենք պիտի հարգենք զոհերի հիշատակն ու շարունակենք ազգային ոգին բարձր պահելով, հայի դեմքը չկորցնելով ապրել որպես ցեղասպանություն ՎԵՐԱՊՐԱԾ հաղթանակի ժառանգներ: ՈՒ հա, Սերժը երեկ պարում էր ուրախությունից, որ Հայաստանը եղել ա, կա ու կլինի, որ Հայաստանը վերածնունդի ուղին է բռնել:
     Էնպես որ, ովքեր չեն եղել համերգն ու ընկճված են թեկուզ միայն դրանից, լավ կանեն լռեն, գոնե այսօր լը-ռեն...
Source: S.O.A.D
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3705 | 0 | 0
Facebook