Loading...

Articles

100 մետրանոց Եռագույնով երթ Երևանի Ավան Վարչական շրջանում

21:15, Saturday, 18 April, 2015
100 մետրանոց Եռագույնով երթ Երևանի Ավան Վարչական շրջանում
    
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի պատրաստած, Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող 100 մետրանոց Եռագույն դրոշը, որը շրջել է աշխարհի տարբեր քաղաքներով, ծածանվեց նաև Երևանի Ավան վարչական շրջանում:

    
Ապրիլի 17-ի կեսօրին Ավանում «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանին դիմավորեցին 100-ից ավելի բնակիչներ: Պարոն Գևորգյանը հանդիպեց Ավան վարչական շրջանի ղեկավարության հետ, որից հետո` մեկնարկեց ֆլեշմոբ-ակցիան:

    
Ակցիայի մասնակիցները պարզեցին 100 մետրանոց Եռագույնը: 100 երիտասարդներ հարգելով Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը` 100 վայրկյան լռությամբ ծածանեցին դրոշը, որից հետո երթով շարժվեցին դեպի Ավանի Սբ. Աստվածածին եկեղեցի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3205 | 0 | 0
Facebook