Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

ՆՎԻՐԵ՛ՆՔ ԱՐՅՈՒՆ: ՓՐԿԵ՛ՆՔ ԿՅԱՆՔ

01:44, Monday, 09 March, 2015
ՆՎԻՐԵ՛ՆՔ ԱՐՅՈՒՆ: ՓՐԿԵ՛ՆՔ ԿՅԱՆՔ
     "Օգնենք հայ մանուկներին" բարեգործական հասարակական կազմակերպությունը կազմակերպում է հերթական արյունատվական ակցիան:
    
     Կամավոր անհատույց արյան դոնորությունն առողջ ապրելակերպի բաղադրամաս է, մարդասիրական քայլ և հասարակության հանդեպ բարոյական պարտք:
     Արյան դոնորության հիմնական սկզբունքը ինչպես դոնորին, այնպես էլ հիվանդին վնաս չհասցնելն է:
     Դոնոր դառնալու ցանկությունը Ձեր կամքն է:
    
     Եթե դուք արդեն որոշել եք դառնալ դոնոր, ապա պետք է՝
    
  • ԱՐՅՈՒՆԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՆԱՔ ԱՆՁՆԱԳՐՈՎ ԿԱՄ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՈՎ
  • Լինեք 18 տարեկանից բարձր
  • Հիվանդացած չլինեք դեղնախտով
  • Վերջին 6 ամսվա ընթացքում 1 ամիս և ավելի տևողությամբ բացակայած չլինեք Հայաստանից
  • Լինեք առնվազն 55կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, և 65կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք
  • Վերջին 24 ժամվա ընթացքում ալկոհոլ օգտագործած չլինեք
  • Արյունատվությանը ներկայանաք քաղցած
  • Կանայք կարող են արյուն հանձնել դաշտանի սկսվելուց 2 օր առաջ և ավարտվելուց 5 օր հետո

     Գոյություն ունեն որոշակի հիվանդություններ և վիճակներ, որոնք ժամանակավոր կամ մշտական բացառում են արյան դոնորությունը: Դրանցից հիմնականներն են՝ տեսողության խնդիրներ` կարճատեսություն և հեռատեսություն 4 և ավելի, կյանքի ընթացքում ունեցած ուղեղի ցնցում, գլխուղեղի տրավմա, օրգանի հեռացումով վիրահատություններ, էնդոկրին խանգարումներ` շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ:
    
     Արյուն հանձնելու որոշում ընդունելուց հետո Դուք կենթարկվեք բժշկական զննման և հակացուցումներ չունենալու դեպքում միայն կարող եք կատարել արյունատվություն:
     Բուն արյունատվությունը տևում է մոտ 10 րոպե: Արյունը վերցվում է միանվագ օգտագործման մանրէազերծ պարագաներով: Դոնորից միանվագ հավաքագրվում է 350մլ արյուն, որը անվնաս է դոնորի առողջության համար:
     Նախքան հիվանդին փոխներարկելը Ձեր արյունը հետազոտվում է հեպատիտ B և C, ՁԻԱՀ/ՄԻԱՎ, սիֆիլիսի և բրուցելյոզի հանդեպ, որոշվում է խմբային և ռեզուս պատկանելիությունը:
     Դուք կտեղեկացվեք Ձեր արյան հետազոտությունների արդյունքների մասին: Ձեր տվյալների գաղտնիությունը երաշխավորվում է, բացի օրենքով նախատեսված դեպքերից:
     Ձեր հանձնած արյունն անհատույց կտրամադրվի բուժման ընթացքում արյան բազմաթիվ փոխներարկումների կարիք ունեցող հիվանդներին:
    
     Դարձե՛ք արյան դոնոր, փրկեք մարդկային կյանքեր:
    
     Այսպիսով՝ բոլոր նրանք, ում մոտ ցանկություն առաջացավ լինելու մեկը այդ հերոսներից, խնդրում ենք մարտի 10-ին՝ ժամը 9: 00-ին, լինել Ազատության պողոտա HSBC բանկի դիմաց (Ռայկոմ): Խնդրում ենք լինել ճշտապահ և ներկայանալ ժամանակին:
    
     Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (093) 03 02 49; (099) 599 461:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6140 | 0 | 0
Facebook