Loading...

Articles

ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ ԴՈՒ ՕՐԻՆԱԿՆ ԵՍ ՄԵՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆՎՈՐԻ

ananun ...
Author:
ananun ...
16:34, Tuesday, 22 January, 2013
ԳԵՎՈՐԳ ՉԱՎՈՒՇ ԴՈՒ ՕՐԻՆԱԿՆ ԵՍ ՄԵՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԶԻՆՎՈՐԻ

«Ելի՛ր Գևորգ ելիր, դուշմանը շատ է, Հայոց ազգի համար մեռնելը փառք է:
     Հայոց արծիվների ճամփեքը փուշ է, Վեր կա՛ց Գևորգ վեր կաց արդեն շատ ուշ է,
     Կազմենք նոր-նոր խմբեր գնա՜նք Մուշ, Սասուն, Թուրքերի զորքի մեջ գցենք վայնասո՜ւն…»: Ինչպես կասեին ջոկատի տղաները. «Գևորգի կողքին չպետք է սարսափել, եթե մեռնել կա ուրեմն մեռնել ձեռքերդ ոչ շղթայված, Գևորգի կողքին թևերդ պարզած ազգին փրկելով…»: Այնպիսին, ինչպիսին Չավուշն էր իր զինվորների համար, անխոս, հայ իրականության մեջ դա հերոսություն է: Հայ ֆիդայական առաջին սերնդի ակնառու դեմքերից է Չավուշը: Նա առաջիններից էր, որ համիդյան արնոտ վարչակարգի դեմ դուրս եկավ: Սասունի Բսանաց գավառի Մըկթենք գյուղի զավակն փոթորկալի կյանք ունեցավ, դառնություններով լեցուն, նրա ճանապարհը փշոտ էր քարքարոտ, պայքարում էր հանուն հայրենիքի ազատության գաղափարի: Գուցե հենց Սասունի հողն էր, որ նրա հոգում սերմանեց հայրենիքի հանդեպ սերն ու նվիրվածությունը: Ոչ ոք չէր պատկերացնի, որ տարիներ անց սերնդե-սերունդ փոխանցվելու է Չավուշի սխրագործությունները, բանակում զինվորներին ոգևորելու համար պատմվելու են Չավուշի հերոսական քայլերի մասին: Բոլոր դարերի հերոս ֆիդային լույս աշխարհ եկավ 1871թ.-ին գավառում, սովորեց տեղի Մշո Առաքելոց վանքի դպրոցում, այնուհետև մեկնեց Հալեպ, սակայն որոշ ժամանակ հետո 1890թ.-ին վերադառնալով հայրենիք միացավ Հարություն Պոյաջյանի մարտական խմբին: Ժողովրդի հույսն ու պաշտպանը 1891-1893թ.-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին ու նաև 1894թ.-ի հերոսամարտին: Կարծես թե կանգ է առնում նրա կյանքն ու գործունեություն երբ ձերբակալվում է թուրքական իշխանությունների կողմից և դատապարտվում 15 տարվա ազատազրկման: Հոգին կաշկանդվում է, նեղսրտում է Չավուշը, նա բանտում իսկ ժողովուրդը ազատ թուրքի դիմաց: Այնուամենայնիվ 20 ամիս անց Չավուշին հաջողվում է փախչել Սասուն: Այստեղ սկսվում է բուռն գործունեության շրջանը, ղեկավարելով Իշխանաձորի և Տալվորիկի կռիվները, մասնակցելով Սասունի Բերդակի և Առաքելոց վանքի կռիվներին: Չավուշի մարտերը թուրքական գերազանցող ուժերի դեմ մշտապես եղել են հերոսական և հաղթական: Թուրքը միշտ էլ տարակուսանքի մեձ է հայտնվել երբ իր դիմաց դուրս է եկել Չավուշը: Եվ ահա մի շատ ցավալի ամսաթիվ, որն է 1907թ.-ի մայիսի 27-ը ` երբ թուրքական զորքերին չգիտես ինչպես հաջողվում է շրջապատել Գևորգ Չավուշի զորաջոկատը Մշո դաշտի Սոլուխ գյուղում տեղի ունեցած մարտի ժամանակ և որտեղ էլ տեղի է ունենում սարսափազդու մահը, և հայ ազգը կրկին անգամ կորցնում է հերոսի: Չավուշը զոհվեց անհավասար մարտում, նա ընկավ հենց Սոլուխի կամրջի վրա: բազմաթիվ երգեր և բանաստեղծություններ են հյուսվել հերոս Չավուշի մասին, մինչ օրս հայ բանակում զինվորների համար օրինակ է ծառայում Չավուշի յուրաքանչյուր մարտական քայլ: Մեր օրերում շատերն են ցանկանում լինել ֆիդայի, հերոս, ազգի պարծանք, ազգի նվիրյալ: Չավուշը պայքարում էր ոչ միայն հայկական հողերի համար այլ նաև թուրքերի և քրդերի աղանդերի դեմ, որոնք մեծ վտանգ էին ներկայացնում մեզ ` հայերիս համար: Մեր օրերում դժվար թե գտնվեր նման մեկը, ով կարժենար հերոսի կոչման, ով կունենար նույն արժանիքները որը և ունեցել են մեր հերոսները: Չավուշն իր էությամբ անխոցելի էր, բայց խոցվեց ու ընկավ: Ամբողջ Սասունն արցունքից խեղդվում էր, հազիվ թե վերջին քարորդ դարում հայտնվի նամն հերոս, Չավուշն անսպառ հզորություն ուներ, իր էությամբ հանդուգն էր, պայքարող, իր գործի մեծ վարպետը: Հետաքրքիր է, Չավուշի մահվան օրը հետապնդեց մայիսի 28-ը որպես Հայոց ազատության և անկախության թվականը: Չավուշի թաղման արարողությունը տեղի ունեցավ Սասունում, բայց մինջ նրա դին կբերեին, թուրքանան զինվորների ամենակարող հրամանատարը մեծ նվագախմբով եկավ մինչև հերոսի հայրենիք ` Մշո ժողովրդի կողքին: Չավուշին թաղեցին հայ գերեզմանատանը ` Ծիրինկատարի ստորոտի վրա, Գևորգ Չավուշի թաղման արարողությունն անցավ հայ աշակերտների և կղերականների շքերթով, ամբողջն իրականացավ կառավարության կարգադրությամբ: Ի զարմանս Սասունցիների Չավուշի դիակի կողքին թուրքական նվագախումը նվագեց Շոփհենի մահերգը, ինչը ժամանակին հնչել էր թուրք զորավարի թաղմանը: Ահա և վերջ, չկա այլևս հզոր Չավուշը, հանգստացան թուրքերը իսկ Սասունցիները դեռ քանի տարի ուշքի չէին գալիս, նրանց թվում էր, թե Չավուշն ուր որ է հայտնվելու է և Ծովասարի գլխից պիտի լսվի նրա ահեղ ձայնը: Չավուշի մահվան լուրն անկողին նետեց Անդրանիկին, ծանր ցավ ապրեց Անդրանիկն այդ իմանալով և երկար ժամանակ անկողնային վիճակից ուշքի չէր գալիս: Հետագայում Չավուշի մասին պատմություններն ու նրա կատարած սխրագործությունները մնացին Սասնա ժողովրդի հոգիներում: 1903թ-ն էր, երբ Սասունի ժողովրդի կողմից Չավուշը ընտրվեց որպես Զինվորական խորհրդի անդամ և զինվորական երկրորդ հրամանատար, որոնց կիրառման համար նա ուներ բոլոր համապատասխան արժանիքները: 1904-ից մինչև 1907թ.-ը ընկած ժամանակահատվածն այնուամենայնիվ Չավուշի համար եղան ամենածանր և դաժան գործունեությունների շրջանը: Այդ ամբողջ նյութականն ու ֆիզիկականն անխուսափելի էր ժողովրդի բարոյական քայքայման համար: Դեռ 14 տարեկան հասակում, բայց արդեն գիտեր իր հետագա անելիքները, իր ողջ կյանքը նվիրեց հայրենիքին, իր Սասնա ժողովրդին: Ճակատագրական էր այդ նվիրում իր նոր ու անծանոթ կամարներով, որը լի էր մրրկահույզ անակնկալներով ու գահավիժներով, լի պայքարով, փոթորկով ու ալեկոծությամբ:

Հերոսական ծնունդ և հերոսական մահ: Սա էր Գևորգ Չավուշի կյանքը: Իր ծնողների ըմբոստ զավակը, ժողովրդի խաղաղությունն ու պաշտպանը: Գևորգ Չավուշը դառնալու է բոլոր դարերի ազգի պարծանքն ու ֆիդային: Գուցե մեր օրերում չգտնվեն նրա պես նվիրյալները, բայց, լավ է, որ գոնե հայ ազգն ունի պարծենալու զգացում, ինչպիսիք են ` Գևերգ Չավուշը, Անդրանիկ Օզանյանը, Մոնթե Մելքոնյան, Թաթուլ Կրպեյանը և այլոք: Ջերմուկ քաղաքում տեղադրված է Գևորգ Չավուշի քանդակը ` Հովհաննես Մուրադյանի հեղինակությամբ:

Ջերմուկ քաղաքում Գևորգ Չավուշի քանդակը ` Հովհաննես Մուրադյանի հեղինակությամբ
Ջերմուկ քաղաքում Գևորգ Չավուշի քանդակը ` Հովհաննես Մուրադյանի հեղինակությամբ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
14248 | 5 | 0
Facebook