Loading...

Articles

Հայոց բանակը 23 տարեկան է

14:07, Monday, 23 February, 2015
Հայոց բանակը 23 տարեկան է


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Արմավիրի մարզի Նորակերտի միջնակարգ դպրոցում շարունակվում են տոնական միջոցառումները` նվիրված հայոց բանակի 23-րդ տարեդարձին: Օրերս 3-րդ դասարանցիները` դասվար Ն. Վարդանյանի գլխավորությամբ նշում էին հայոց բանակի և Սուրբ Վարդանանց տոնը: Նրանք համառուտ ներկայացրեցին հայոց բանակի անցած ուղին, ուրախ երգերով և բանաստեղծություններով փառաբանեցին հայ զինվորին:

Հայոց բանակի համազգեստ հագած փոքրիկ զինվորները երդվեցին, որ ապագայում, երբ գնան հերթափոխի, բարձր կպահեն հայ զինվորի ու սպայի պատիվը: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին հայրենիքի սահմանները անխախտ պահող զինվորներին` իրենց խաղաղ կյանքի և կապույտ երկնակամարի համար:

Փոքրիկները գլուխ խոնարհեցին և անուն առ անուն հիշեցին հայրենիքի պաշպանության գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության ազգային հերոս և Արցախի ազգային հերոս բարձրագույն կոչմանն արժանացած դյուցազուն հայորդիներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3799 | 0 | 0
Facebook