Loading...

Articles

ՈՒ դու զանգեցիր

SinEDerellA
Author:
SinEDerellA
00:11, Monday, 14 January, 2013
ՈՒ դու զանգեցիր
     ՈՒ դու զանգեցիր, բայց ախր ինչու՞ այսքան սպասեցրիր, ինչու՞ ժամեր անց չկարոտեցիր, ինչու՞ դու այնքան ինձ չսիրեցիր, որ այսքան օր անց միայն զանգեցիր..Բայց դու զանգեցիր ու օրս նորից գույնով լցրեցիր, զանգդ ինձ ստիպեց արևին ժպտալ, քամու ողջույնից այսօր չդողալ, այն ստիպեց կյանքիս նոր թափ ստանալ, քո մի ողջույնով նորից խենթ գոռալ:Քո զանգը նորից այն դողը ծնեց, ձայնդ ինձ հինը վերապրել ստիպեց, ստիպեց, որ հիշեմ, նորից խենթ սիրեմ ու քո մի զանգով երջանիկ լինեմ:ՈՒ դու զանգեցիր...Աստված իմ ինչքան սպասեցի սրան, քանի երազում ողջույն տվեցի, իսկ պահը եկավ լեզուս կծեցի, քանի օր նստած ժամին էի նայում ու մտքում խնդրում մի զանգ էի ուզում, բայց մեկ է ժամերն անցնում էին գնում, իսկ հեռախոսը միշտ լուռ էր մնում:Իսկ այսօ՞ր, մի զանգ ու ես ուզում եմ թռչկոտել նորից, ուզում եմ պատմել բոլորին կողքից, որ դու զանգեցիր, ինչ էլ որ լինի ինձ կարոտեցիր, ձայնս լսել ուզեցիր, հետս խոսալու կարիք դու զգացիր ու վերջապես զանգեցիր:Դե խոսիր, ասա, ասա, որ անչափ կ արոտ ես դու զգում, որ ինչպես ես քեզ, դու ես ինձ սիրում, ասա, որ անցավ այն բարկությունը ու նորից կգա երջանկությունը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4223 | 1 | 0
Facebook