"Եվրատեսիլ"-ի պաշտոնական կայքում երգի մրցույթին Հայաստանի այս տարվա հավանական մասնակցի հարցն է բարձրացվել:):Մայիսի 14, 16, 18-ին Շվեդիայի Մալմո քաղաքում կայանալիք "Եվրատեսիլ 2013"-ի Հայաստանի մասնակցին եւ երգը կընտրի Հ1-ը: - Հրապարակման մեջ մասնավորապես նշվում է, թե ասեկոսեներ են պտտվում, որ մեր երկիրը կրկին կներկայացնի Սիրուշոն: Նա 2008-ին իր "Քելե-Քելե" երգով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, որը "Եվրատեսիլ"-ի պատմության մեջ Հայաստանի դեռեւս լավագույն արդյունքն է:
- Անդրադարձ է կատարվել նաեւ երգչուհու` վերջերս թողարկված "ՊռեԳոմեշ"-ին, որը այսօրվա դրությամբ կարճ ժամանակահատվածում ամենաշատ դիտում գրանցած տեսահոլովակն է Հայաստանում (մեկ օրվա ընթացքում` 125.000, առաջին երեք շաբաթվա ընթացքում` 560.000):
- "Ցանկացած մեկը կարող է դիտարկվել որպես մրցույթի ներկայացուցիչ, այդ թվում` նաեւ Սիրուշոն, սակայն քննարկումները դեռեւս շարունակվում են", - նշել է "Եվրատեսիլ" նախագծի հայաստանյան պատասխանատու Գոհար Գասպարյանը` հավելելով, որ դեռեւս ոչինչ որոշված չէ:
- Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանն էլ BRAVO.am-ի հետ զրուցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լուրը. "Ամեն տարի Հայաստանում ու արտերկրում որպես հավանական թեկնածու քննարկվում է Սիրուշոյի անունը: Հաճելի է, բայց այս պահին չեմ կարող ավելին ասել. կյանքն անկանխատեսելի է, կարող է օրեր հետո ինչ-որ բան փոխվի, հիմա պարզ չէ":
|