Loading...

Articles

Քաղաքապետարանի խորհրդավոր լռությունը

11:49, Tuesday, 22 July, 2014

Ռուսաստանաբնակ նկարչուհի Նարի Յանը եկել է վերականգնելու Այվազովսկու վրձինը...

Չգիտես լացես, թե՞ ուրախանաս ...

Այս խնդրի մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է, այս մասին բազմիցս նշվել է թե լրատվամիջոցների, թե առանձին անհատների կողմից։ Իսկ քաղաքապետարանը, տեղյակ լինելով մեր հուշարձանների խղճուկ վիճակի մասին, դեռևս շարունակում է լռել։ Ի պատասխան այս խորհրդավոր լռությանը, որպես մտահոգված քաղաքացի, ես պատրաստվում եմ իրականացնել մի նախաձեռնություն, որը նպատակ ունի Ձեր՝ քաղաքապետարանի աշխատակիցների և հանրության ուշադրությունը սևեռել այս խնդրին։ Մոտ ապագայում ես նախատեսում եմ կազմակերպել ցուցահանդես, որտեղ կներկայացնեմ իմ կողմից մեկ տարի շարունակ լուսնկարված քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների մեքենաները և որպես համեմատական մեր քաղաքի որոշ հուշարձանների լուսանկարները։ Կարծում եմ կարիք չկա նշելու ակնհայտ տարբերության մասին։ Եզրակացությունները կթողնեմ Ձեզ...
    

Հարգանքով` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 2-րդ կուրսի ուսանողուհիՆարինե Վարդանայն

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3781 | 0 | 0
Facebook