Loading...

Articles

Ռումինացի կողոպտիչները 18 մլն եվրո տուգանք կվճարեն Պիկասոյի կտավները գողանալու համար

Narine
Author:
Narine
14:42, Wednesday, 16 July, 2014

Բուխարեստի դատարանը 4 ռումինացու 18 մլն եվրոյի չափով տուգանք է նշանակել Պիկասոյի, Գոգենի և Մոնեի կտավները գողանալու համար:


     Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ France-Presse գործակալությանը հղումով, դատավճռի համաձայն՝ մեղավորները պարտավորվում են ծածկել թանգարանի ապահովագրական գործակալության՝ կտավների գողացման հետ կապված ծախսերը:


     «Մենք կբողոքարկենք դատարանի որոշումը», - հայտարարել է դատապարտյալների փաստաբանը: Նա ասել է, որ պաշտպանությունը չի կարծում, որ նկարներն օրիգինալն են եղել: Նա նաև նշել է, որ ապահովագրական գործակալության վնասի համար պետք է վճարի թանգարանը, քանի որ թանգարանը հանձ է առել ցուցադրություն անցկացնել առանց պաշտպանության հուսալի համակարգի:


     2012-ին ասվում էր, որ Ռոտերդամի թանգարանից ցուցադրության ժամանակ 3 րոպեում 7 կտավ է անհետացել՝ Պիկասոյի, Գոգենի և Մոնեի գործերից:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2801 | 0 | 0
Facebook