Loading...

Articles

Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում մեքենան ձորն է ընկել

21:32, Friday, 11 May, 2012
Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում մեքենան ձորն է ընկել

Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում մայիսի 10-ին, ժամը 23:00-ի սահմաններում BMW 318 մակնիշի 30 ՏՏ 652 համարանիշի մեքենան վթարի է ենթարկվել: Մեքենան պատկանում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Սերգեյ Գալստյանին, ով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի վիճակը գնահատում են միջին ծանրության:Ըստ ականատեսների մեքենան հարվածել է ճանապարհի արգելապատնեշին, պոկել երկաթե սալերը, այնուհետ ընկել ձորը: Այսօր ժամը 11:00 –ի սահմանում մեքենան դուրս է բերվել ձորից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4134 | 1 | 0
Facebook