Loading...

Articles

Նոր դպրոցական մեդիահեռուստաալիք․․․

Suren Poghosyan
Spokesperson:
Suren Poghosyan
18:58, Monday, 07 July, 2014
     «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում փետրվարի 4-ին ստեղծվեց ևս մեկ դպրոցական մեդիահեռուստաալիք՝ Art tv: Հեռուստաալիքի ստեղծողներն են կրթահամալիրի, Գեղարվեստի ավագ դպրոցի, թատրոնի ակումբի սովորողներ՝ Սուրեն Պողոսյանը, Հայկ Դարբինյանը և Դավիթ Խալաթյանը։ Հեռուստաալիքի նպատակն է հանրային դարձնել պատանիների հետաքրքիր կյանքը, ստեղծագործելու ունակությունները և ինչու՞ ոչ նաև փորձ ձեռք բերել։ Art tv-ի եթերում կարող եք դիտել երաժշտական, պարային, թատերական և կինո ոլորտներին վերաբերվող հաղորդումներ։ Ինչպես նաև այստեղ լինում են պրեմիերաներ՝ կրթահամալիրի սովորողների պատրաստած ֆիլմերով։ Art tv-ի ստեղծագործական անձնակազմը խոստանում է նոր ու էլ ավելի հոտաքրքիր հաղորդումներ ու ֆիլմեր, նաև նրանք հաշվի են առնում հանդիսատեսի կարծիքը՝ պարբերաբար կազմակերպելով օնլայն քվեարկություններ ր հարցումներ։ Շուտով հեռուստատեսությամբ կարող եք դիտել առաջին հայկական, պատանեկան, դպրոցական մյուզիքլը՝ Happy Musical:
     Հետևեք Արտ թիվիի գործունեությանը այցելելով՝
     ԿԱՅՔ կամ Յութուբյան էջ ։
    
    
Source: Art Tv
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3055 | 0 | 0
Facebook