Loading...

Articles

Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության հարցը

Central News
Spokesperson:
Central News
15:41, Monday, 23 June, 2014
    
    

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։


     Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։


     «Կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը։ Ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը՝ խաղաղ լուծում գտնելու հարցում օժանդակելու վերաբերյալ», -ասված է հաղորդագրության մեջ։


    

Բացի այդ, պետության ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության կարևորությունն ու խոսել են դրա հետագա զարգացման մասին։

Source: tert.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2970 | 0 | 0
Facebook