Loading...

Articles

Գլխացավեր կարող են առաջացնել սիրված կերակրատեսակները

19:21, Thursday, 20 December, 2012
Գլխացավեր կարող են առաջացնել սիրված կերակրատեսակները
     Ուժեղ գլխացավը կարող է լինել ոչ միայն ուրախ երեկույթի հետևանք: Որոշ փորձագետներ պնդում են, որ ցավեր կարող են առաջացնել նաև մեր սիրելի ուտելիքները՝ սկսած պանրից մինչև ցիտրուսներ:
    
     Բնակչության մոտ 10-15 %-ը տառապում է անընդհատ միգրենից, իսկ 40 %-ն անընդհատ գլխացավեր ունի: Յուրաքանչյուր մարդու համար գլխացավ առաջացնող պատճառները տարբեր են: Դա կարող է լինել սթրեսը, անքնությունը, եղանակի փոփոխությունը և այլն: Որոշ փորձագետներ համարում են, որ սնունդը ևս կարող է լինել ցավը հրահրող պատճառներից մեկը:
    
     Չնայած ապացույցների պակասին՝ գլխացավերի նոր տեսությունը մեծ տարածում է գտել: Համաձայն հետազոտությունների՝ հիվանդների ավելի քան 50 %-ը փոխել է իր սննդակարգը, և նրանցից շատերը սկսել են իրենց ավելի լավ զգալ:
    
     Հետազոտողներն առանձնացրել են մի շարք մթերքներ, որոնք կարող են գլխացավ առաջացնել: Այդ ցուցակի մեջ մտնում են պանիրը, ընկույզը, ծխեցրած սննդամթերքը և այլ երկար պահվող մթերքներ, որոնք նպաստում են մարդու օրգանիզմում տերամինի արտադրությանը, ինչն բարձրացնում է արյան ճնշումը:Մշակված միսը, թխվածքները, հյութերը, ցիտրուսները ևս կարող են գլխացավի պատճառ հանդիսանալ: Կոֆեինն ու ալկոհոլը, նույնիսկ փոքր չափաբաժնի դեպքում, կարող են գլխացավ առաջացնել:
    
     Դրա հետ մեկտեղ սննդի ընդունման և գլխացավի առաջացման միջև ժամանակահատվածը կարող է լինել 48 ժամ:
    
     Սննդի և գլխացավի կապի ուսումնասիրությունն ամբողջ աշխարհում շարունակվում է, այնպես որ վերջնական եզրակացություն անելը դժվար է:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7278 | 0 | 0
Facebook