Loading...

Articles

ՇԱՆՍՈՆԻ ՈՍԿԵ ՁԱՅՆԸ

09:49, Saturday, 31 May, 2014


    
    
    
    
    
    
     Մայիսի 22-ին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Նորակերտի միջնակարգ դպրոցում տոնում էին աշխարհահռչակ հայի` Շառլ Ազնավուրի 90-ամյակը: Անգլերենի խմբակի աշակերտները մեծ ոգևորությամբ պատրաստվել էին նրան նվիրված միջոցառմանը: Երեխաները երգեցին ‘Pour toi Armènie’, ‘She’ երգերը, պատմեցին նրա կենսագրության և փառքի ճանապարհին հանդիպած պատնեշների մասին: Մեջբերումներ եղան «Ազնավուրը Ազնավուրի մասին» գրքից: Խոսվեց Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ նրա մեծ սիրո և նվիրվածության մասին:

Երեխաները նաև պատրաստել էին գեղեցիկ պաստառ նրա կյանքի և գործունեության բովանդակությամբ:

Այս հռչակավոր «փոքրիկ հայը» մեր ժողովրդի հպարտությունն ու պարծանքն է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2845 | 0 | 0
Facebook