Loading...

Articles

Սիրտս ծակում է

SinEDerellA
Author:
SinEDerellA
00:05, Saturday, 15 December, 2012
Սիրտս ծակում է

Ծակծկում է սիրտս...թմրել էր:Նորից կենդանության նշաններ է ցույց տալիս:Արտասովոր ոչինչ չկա, կորուստներիս ցանկում ևս մի անուն գրանցեք...Դու էլ գնացիր:Բայց ինչու՞ շուրթերս շեշտակի տոնով "Բարի ճանապարհ" քեզ էլ չեն մաղթում, ինչու՞ է այս անգամ իմ հպարտ հոգին քո հետևից "Մի գնա" կանչում:Սիրտս ծակում է, մի տեսակ ուրիշ, անսովոր կերպով քո հեռանալը նա չի ընդունում, ըմբոստանում է ու ծակծկում:Սիրտս այնքան էիր քեզանով արել, որ անքեզ արդեն դժվարանում է նա բաբախել, սրտիցս հիմա ինչու՞ ես կառչել, ուղղակի գնա, պետք չէ երկմտել:
     Թմրել էր սիրտս.... Անսովոր կերպով երակներումս արյուն է խաղում ու այդ արյան մեջ ամեն կաթիլը քեզնից մի մասնիկ էլ չի փայփայում...կորուստ գրանցեք սրտիս մատյանում, էլի, հերթական ու արդեն հարյուր որերորդ անգամ....մարդկային կորուստ...ՈՒ ցավում է շատ...ինչ-որ տեղ հոգուս ինչ-որ անկյունում այնքան է ցավում, այնպես է սեղմում, որ խոսել անգամ չեմ կարողանում:Իսկ ինչի՞ց խոսել, թե զրույցներս միայն քո անվան շուրջ էին պտտվում, իսկ ես կորցրի քեզ....ամենաթանկիս...ու շատ է ցավում, դժվար եմ շնչում, այսքան շատ օդ կա, բայց չի հերիքում:Ծակում է էլի սիրտս չի հաշտվում...ախր այնքան մոտ ու իմն էիր թվում...էլի խաբնվեց, էլի ջարդվեց...ցավում է, ծակում ու չի դադարում...Ինչու՞ չի թմրում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4475 | 0 | 0
Facebook